1. Մարդկության առաջացման պահից բնության ճանաչումը եղել է գոյատևման ամենաանհրաժեշտ պայմաններից մեկը: Հայտնի է, որ բոլոր կենդանի օրգանիզմները սերտ կապի մեջ են գտնվում միմյանց հետ, ինչպես նաև իրենց շրջապատող բնության հետ: Այդ ներդաշնակությունը չխախտելու համար հարկավոր է ապրել բնության օրենքներին համահունչ: Առօրյա կյանքում չպետք է մոռանանք, որ բնությունը ոչ միայն ռեսուրս է, որը գործածվում է տնտեսության մեջ:: Էկոլոգիա գիտությունը առաջացել և ձևավորվել է կենսաբանական գիտությունների համակարգում: «Էկոլոգիա» տերմինը (հուն. Օյկոս-բնակեցման վայր և լոգոս-գիտություն) առաջին անգամ օգտագործել է հայտնի գերմանացի կենսաբան Է. Գեկկելը /1886/: Նաբաղադրիչների այսպես է բնութագրել այն. «Էկոլոգիան դա բնության տնտեսության ճանաչումն է, ինչպես նաև կենդանի օրգանիզմների և միջավայրի ոչօրգանական բաղադրիչների փոխհարաբերությունների ուսումնասիրությունը»: Այդ ժամանակներից էկոլոգիան զարգացել է որպես կենդանի օրգանիզմների բնակության վայրի մասին գիտություն: Որպես ինքնուրույն գիտություն այն ձևավորվել է XX դարի սկզբում և երկար ժամանակ եղել է կենսաբանության մի մասը: Սակայն երկրագնդի բնակչության արագ աճը, արդյունաբերության, տրանսպորտի, շինարարության բուռն զարգացումը ուղեկցվում էին բնական ռեսուրսների մեծ ծավալներով: Մարդու գործունեության ազդեցության տակ շրջակա միջավայրում մեծ փոփոխություններ տեղի ունեցան: Շատ երկրներում էկոլոգիական իրավիճակը սրացավ, առաջացան էկոլոգիական ճգնաժամի շրջաններ, որտեղ բնակության միջավայրը չէր համապատասխանում կենդանի օրգանիզմների նորմալ գոյատևմանը: Քսաներորդ դարի կեսերին անհրաժեշտություն առաջացավ ուսումնասիրել մարդու բնակավայրը, որով և պայմանավորվեց ժամանակակից գիտության տարբեր բնագավառների «էկոլոգիացումը»:
2. Էկոլոգիական հավասարակշռության համար անհրաժեշտ է, որ մարդն ապրի բնության հետ ներդաշնակության մեջ: Անհրաժեշտ է, որ մարդը խելամիտ օգտագործի և պաշտպանի բնության հարստությունները, իմանա բնության օրինաչափությունները, դրա իրական արժեքն ու գիտակցի մարդու և բնության փոխազդեցության առանձնահատկությունները: Մարդը չի կարող ապրել բնությունից մեկուսացված: Բնությունը ապահովում է մարդու կարևոր պահանջները՝ էներգիայի, վառելանյութի և արդյունաբերական հումքի: Բնական ռեսուրսներից ամենաշատը մարդը գործածում է ջուրը: Բնությունը նպաստում է նաև մարդու առողջության պահպանմանն ու ամրապնդմանը: Այսպիսով, կարևորվում է մեր շնչած օդի և օգտագործվող ջրի մաքրությունը, ինչպես նաև դրանց մաքուր պահելու անհրաժեշտությունը: Կարևորվում է նաև «մոլորակի թոքերի», այսինքն անտառների պահպանումը, քանի որ դրանք ապահովում են Երկրի մթնոլորտի թթվածինը: Այսպիսով, մարդու և բնության փոխազդեցության հետևանքով բնության մեջ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ոչ միշտ են օգտակար լինում բնության համար: Յուրաքանչյուրը պետք է կարևորի բնության ռեսուրսների օգտագործման խելամտությունը, ինչպես նաև պաշտպանի բնությունը:
3. Մարդկությունը պետք է սովորի ապրել ըստ միջոցների, օգտագործել բնական ռեսուրսները ֆինանսավորի այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են մարդու գործունեության արդյունքում ստեղծված աղետային իրավիճակի կանխարգելմանը: Ավելի հեշտ է կանխարգելել աղտոտվածությունը, քան վերացնել դրա հետևանքները: Այդ իսկ պատճառով հարկավոր է օգտագործել մաքրման տարբեր համակարգեր:
4. Երկրի վրա ամեն բան շատ արագ փոխվում է. ոչնչանում և անհայտանում են որոշ օրգանիզմներ, նվազում են մարդկության գոյատևման համար անհրաժեշտ ռեսուրսները: Եթե մարդկությունը չգիտակցի այս ամենը և չխնայի այդ ռեսուրսները հաջորդ սերունդների համար, ապա կյանքը մեր մոլորակի վրա աստիճանաբար կանհայտանա ի շնորհիվ կլիմայական փոփոխությունների և ռեսուրսների նվազմանը:

Комментариев нет:
Отправить комментарий