четверг, 20 марта 2014 г.

Վասկո դա Գամա


Վասկո դա Գամա (պորտ.՝ Vasco da Gama; Վաշկու դա Գամա) (1460 կամ 1469թ. - 1524թ. դեկտեմբերի 23), պորտուգալացի ծովագնաց, առաջին եվրոպացին է, ով Աֆրիկա մայրցամաքը հարավից շրջանցելու միջոցով հասել էՀնդկաստան` հայտնագործելով դեպի այդ երկիր տանող ծովային ճանապարհը (1497-99թթ. ճանապարհորդության ընթացքում)։
Վասկո դա Գաման Աշխարհագրական մեծ հայտնագործությունների առաջին հաջողակներից էր և Եվրոպայից ուղիղ դեպի Հնդկաստան ուղևորվող նավերի առաջնորդը։ 1524-ին կարճ ժամանակով պորտուգալական Հնդկաստանիղեկավարն էր և ուներ Վիսերոնի կոչում։
Բովանդակություն
Կյանքը
Վասկո դա Գամայի արձանը իր հայրենիՍինեշ քաղաքում:
Վասկո դա Գաման ծնվել է 1460 կամ 1469 թվականին Պորտուգալիայի հարավ-արևմտյան ափին գտնվող Սինեշ քաղաքում։ Նրա հայրը՝ Էշտեվան դա Գաման Սինեշի քաղաքապետն էր։ Նա ամուսնացած էր Իզաբել Սոդրեի հետ. վերջինս ուներ անգլիական ծագում։ Վասկո դա Գաման ընտանիքի հինգ որդիներից երրորդն էր։ Շատ քիչ բան է հայտնի դա Գամայի կյանքի վաղ շրջանից։ Պորտուգալացի պատմագետ Տեյշերիա դե Արխաոն նշում է, որ դա Գաման ուսումը ստացել է Էվորա քաղաքում, որտեղ էլ նա սովորել է մաթեմատիկա և նավագնացություն։ Կարծիք կա նաեւ, որ նա աշակերտել է աստղագետ Աբրահամ Սակուտոյին։
1480 թվականներին Վասկո դա Գաման հետևելով իր հորը` միանում է Սանտյագոյի Օրդերին։ Այնտեղ նրա գլխավորն էր արքայազն Ժուանը, ով 1481 թվականին պետք է դառնար Պորտուգալիայի Ժուան 2-րդ թագավորը։ Ժուանի՝ գահին նստելուց հետո դա Գամայի ակնկալիքները մեծանում են։
1492-ին, Ժուան 2-րդը Վասկո դա Գամային հանձնարարում է ուղևորվել Սետուբալի նավահանգիստ և Ալգարվի՝ գրավելու խաղաղ ժամանակ պորտուգալական նավերը թալանած ֆրանսիական նավերը։ Վասկո դա Գաման արագ և հաջող կատարում է այս առաջադրանքը։
Դա Գամայի հետախուզությունները
Վասկո դա Գաման ճանապարհվում է Լիսաբոնի նավահանգստից:
15-րդ դարի հենց առաջին տարիներից արքայազն Ժուանը կազմակերպում էր Պորտուգալական արշավանքներ դեպի Աֆրիկայի ափամերձ շրջաններ՝ Աֆրիկայի գանձերը գտնելու նպատակով։ 1481 թվականին թագադրվելուց հետո Պորտուգալիայի Ժուան 2-րդ թագավորն իրականացնում է մի շարք բարեփոխումներ։ Ֆեոդալական ազնվականությունից անկախանալու համար անհրաժեշտ էր, որ ստեղծվի թագավորական հարստություն և զարգանա առևտուրը։ Բացի Աֆրիկյան ոսկու և ստրուկների առևտրից, Ժուան 2-րդը մտադիր էր նաև Եվրոպայի և Ասիայի միջև հաստատել մեծ շահույթներ բերող համեմունքների առևտրի կապեր։ Շուտով նա հանձնարարում է իր նավապետերին Ասիայից Աֆրիկա տանող ծովային ճանապարհ գտնել։
Այդ ժամանակ դա Գաման արդեն 20 տարեկան էր։ Ժուանի երկու լրտեսները՝ Պերու դա Կովիլյան և Ալֆոնսու դի Պայվուն ուսումնասիրություններ էին իրականացրել Եգիպտոսում, արևմտյան Աֆրիկայում և Հնդկաստանում։ Հետախույզներին մնում էր այս ուսումնասիրությունները հաստատել և ելք գտնել դեպի Հնդկական օվկիանոս։ Այս առաջադրանքը, նախապես հանձնարարված լինելով դա Գամայի հորը, ի վերջո առաջարկվեց Վասկոյին։
Առաջին Նավագնացությունը
Պորտուգալիայից Հնդկաստան տանող համեմունքների ուղին (կանաչ գիծը) եւ Վասկո դա Գամայի (սեւ գիծը), Պերու դա Կովիլյանայի (նարնջագույն) եւ Ալֆոնսու դի Պայվայի (կապույտ) անցած ճանապարհները:
1497 թվականի Հուլիսի 8-ին Վասկո դա Գաման գլխավորում էր 4 նավից և 170 հոգուց բաղկացած նավատորմիղը։ Այն ճանապարհը, որը իրենք պիտի անցնեին, ավելի երկար էր, քան հասարակածը։ 4 նավերը ունեին հետևյալ անունները՝ Սան Գաբրիել (նավապետ Վասկո դա Գամա), Սան Ռաֆաել (նավապետ Պաուլու դա Գամա), Բերիու (Նավապետ Նիկոլաու Կոելյո) և բեռնատար մի նավ, որի անունը հայտնի չէ։
1497 թվականին Լիսաբոնից մեկնարկեց ճանապարհորդական արշավը դեպի Աֆրիկա։ Այժմյան Սիերա Լեոնեի ափերին հասնելով դա Գաման հանդիպակաց քամիներից խուսափելու համար ուղղություն է վերցնում դեպի հարավ-արևմուտք՝ խորանալով Ատլանտյան օվկիանոսի՝ 1487 Բարտոլոմեու Դիաշի բացահայտած տարածքները։ Հասարակածը հատելուց հետո ծովագնացներն ուղղությունը փոխում են դեպի հարավ-արևելք և1497 թվականի նոյեմբերի 4-ին նորից հասնում են Աֆրիկայի ափերին։ Ավելի քան 3 ամսվա ընթացքում նավերը բաց օվկիանոսում կտրել-անցել էին գրեթե 6000 մղոն տարածություն՝ կատարելով ժամանակի ամենաերկար ճանապարհորդությունը։
Նոյեմբերի վերջին տորմիղը շրջանցելով Բարեհուսո հրվանդանը, ուղղություն է վերցնում դեպի հյուսիս արևելք։ Դեկտեմբերի 16-ին տորմիղը անցել էր արդեն Ձկների Մեծ Գետը և, քանի որ ամանորը մոտ էր, մինչ այդ Եվրոպացիներին անհայտ հողերը անվանեցին Նատալ, որը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է Քրիստոսի Ծնունդ։
Հնդկաստան
Լինելով Մոմբասայում և Մալինդիում, Դա Գաման շուտով հասնում է Հնդկաստան` Կալիկուտ (ներկայումս` Կոժիկոդե)։ Տեղի բնակչությունը նորեկներին իրենց հատուկ հյուրասիրությամբ է ընդունում, սակայն Կոժիկոդեի կառավարչին՝ զամորինին չեն բավարարում դա Գամայի ընծաները և նա կարծիք է հայտնում, թե նրանք ծովահեններ են։ Վասկո դա Գամային չի հաջողվում համոզել ցեղապետին, որ թույլ տա իրենից հետո նշաններ թողնել, հետագայում առևտուր անելու համար։ Այնուամենայնիվ, դա Գամայի ճանապարհորդությունը գերազանցում են բոլոր սպասելիքները. նա իր հետ բերում է ճանապարհորդության արժեքից 6 անգամ շատ արժեք ունեցողավար։

Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger