Ռոբերտ Սկոտ Ֆոլկոն
Ռոբերտ Սկոտը 1880թ-ին ծառայության է անցել Դևոնպորտի ռազմածովային
նավատորմում: 1900 թ-ին նշանակվել է Անտարկտիկական ազգային առաջին արշավախմբի
ղեկավար՝ «Դիսքավերի» նավի վրա:
1901–04 թթ-ին արշավախումբը հայտնաբերել է Էդվարդ VII-ի թերակղզին,
ուսումնասիրել Վիկտորիա Երկիրը և, շարժվելով Ռոսսի շելֆային սառցադաշտով, հասել
մինչև հարավային լայնության 82օ17՜: Հայրենիք վերադառնալով` ստացել է
կապիտանի կոչում և նշանակվել նավի հրամանատար:
Անգլիայի կառավարության հովանավորությամբ Սկոտը կազմակերպել է նոր
արշավախումբ, որը 1910 թ-ի նոյեմբերին Նոր Զելանդիայից պետք է անցներ Հարավային
բևեռ: Արշավն սկսվել է 1911 թ-ի նոյեմբերի 1-ին, և, չնայած վատ եղանակին, Սկոտը
1912թ-ի հունվարի 17-ին 4 ընկերների հետ հասել է Հարավային բևեռ:
Սակայն մեծ է եղել հիասթափությունը, երբ պարզվել է, որ մեկ ամիս առաջ
Երկրագնդի հարավային ծայրակետ արդեն հասել էր Ռ. Ամունդսենը:
Սկոտն արշավախմբի 4 անդամների հետ զոհվել է վերադարձի ճանապարհին:
Սկոտի անվամբ են կոչվել լեռներ Էնդերբիի Երկրում, երկու սառցադաշտ
Անտարկտիդայում և կղզի՝ Անտարկտիդայի ափերի մոտ:
|
пятница, 21 марта 2014 г.
Ռոբերտ Սկոտ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий