пятница, 21 марта 2014 г.

Ռոմանական արվեստ

Առաջին խոշոր պատմական ոճերից, որը նախանշում է Եվրոպայի գեղարվեստական մշակույթի հիմնական զարգացման փուլերը, համարվում է ռոմանական ոճը, որը գերակշռում է Արեւմտյան Եվրոպայի եւ որոշ Արեւելյան Եվրոպայի  մասերում, Անգլիայից եւ Իսպանիայից մինչեւ Լեհաստան եւ Հունգարիա: Ռոմանական արվեստի ժամանակաշրջանը պայմանավորված է վերագրել 1000 թվականից մինչեւ գոթական արվեստի առաջացումը XII դարում, կամ ավելի ուշ՝ կախված շրջանից: Ռոմանական ժամանակաշրջանը առաջ եկավ այն բանից հետո, երբ աշխարհիկ եւ հոգեւոր ֆեոդալների իշխանությունը մեծագույն ուժ ստացան: Ֆեոդալիզմի ամենաբարձր ժամանակաշրջանում ռոմանական արվեստը ոչ միայն ստղծվեց եւ զարգացում ապրեց, այլ նաեւ աչքի ընկավ միջնադարյան ճարտարապետության, քանդակագործության եւ  գեղանկարչության զարգացման առանձնահատկություններով: Ի տարբերություն մյուս արվեստների , որոնք գոյություն ունեին նախկինում` ռոմանական արվեստը մի նոր ոճի, տեսակի արտահայտում էր : Հատկապես նշանակալից է ռոմանական արվեստը Արևմտյան Եվրոպայում , որտեղ տվյալ ժամանակաշրջանում գերակշռում էին
Թեոդորիքի դամբարանը Ռավեննայում
Թեոդորիքի դամբարանը Ռավեննայում
հակամարտությունները, պատերազմները և խաչակրաց արշավանքները և այդ ամենը արտահայտվում էր ռոմանական արվեստում: Այս արվեստում հատկանշական էր արտացոլումը ոչ թէ այն բանի, ինչը բնական էր, ինչը մարմնական էր, այլ հոգեւորի, այսինքն, ինչպես վերը նշեցի, այդ բոլոր պատերազմները, արշավանքները արտացոլվում էին այս ժամանակաշրջանի ստեղծագործությունների մեջ: Այս ստեղծագործություններում հաճախ կհանդիպեք այլանդակված դեմքերի, հասարակ, բայց հզոր ճարտարապետական կոթողների, որոնք ամբողջությամբ մարմնավորում են այդ ժամանակաշրջանը:
Գեղանկարչություն:
Նկարում պատկերված է Հիսուսը
Նկարում պատկերված է Հիսուսը
Ռոմանական ժամանակաշրջանից մեզ են հասել շատ քիչ թվով տաճարներ եւ եկեղեցիներ: Այս կոթողները հիմնականում թվագրվում են XI դարի վերջին քառորդից մինչեւ 1150-1250 թվականները: Կառույցների ինտերիերի կարեւոր մասն էին կազմում որմնանկարները: Ռոմանական արվեստում ամեն ինչ պատկերվում էր հստակ, մանրամասն եւ հաջորդաբար: Մանրանկարչությունը զարգացում ապրեց Ֆրանսիայում: Սրանք հիմնականում պատկերազարդումներն էին ավետարանների, աստվածաշնչերի, ժամանակագրությունների: Գեղանկարչության տեխնիկայում ծավալների գնահատուման,պատկերների մակերեսի  եւ մարմինների պատկերման մեջ երեւում է բյուզանդական կանոնը՝ շեղված տեղային ազդեցություններից: Հատկանշական է, որ գեղանկարչության մեջ, ինչպես նաեւ ռոմանական ոճի քանդակարգործության մեջ, առկա են  կամ անհամաչափ ձգված, կամ հակառակը՝ իրենց գլուխը մեծ, որի հետեւանքով ամբողջ մարմինը թվացող կարճլիկ, գետնահար մարմիններ: Առանձին դեպքերում մարմինների ափերը կամ ոտքի թաթերը մեծացված են: Ինչպես նշվեց վերը, թվում է, թե այս ժամանակաշրջանի նկարիչների համար կարեւոր էր ոչ թե արտաքին տեսքի համաչափությունը, այլ արտահայտումը ժեստերի եւ դիրքերի:

Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger