среда, 19 марта 2014 г.

Խուլիո Կորտասար

Կորտասարի առաջին ստեղծագործությունը, որին ծանոթացանք «Փոքրիկ դրախտ»-ն էր: Պատմվածքը երջանկություն հասկացողության մասին էր: Մարդիկ ստերին հավատալով իրենց երջանիկ են համարում: «Եթե ավելի ուշադիր դիտենք, կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երեւակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման:»
 Ընթերցելուն հաջորդեց քննարկումը, որի ընթացքում ծանոթացանք երջանկության պատկերացման տարբեր ձևերի հետ և հայտնեցինք մեր կարծիքը: Այնուհետև ընթերցեցինք «Ժամանակագրություն Կեսարի համար» բանաստեղծությունը, հետո անցանք պատմվածքներին և սկսեցինք գրել էսսե Կորտասարի աշխատանքների մասին:
Ասույթներ Կորտասարի ստեղծագործություններից
…ինձ համար այլև ոչինչ կարևոր չէր: Նայում էի նրան ու մտածում. «Նրան թողեցի»: Ու թեև չէի մոռացել Պասե Կոլոն փողոցը, ինձ այնպես լավ էի զգում՝ գրեթե հպարտ:
Սակայն չգիտեմ ինչու՞ էր այդ պահին մտքովս անցնում, որ երբեմն հայրիկն ու մայրիկ էլ են հանում թաշկինակը, որպեսզի սրբվեն, և իրենց թաշկինակի մեջ էլ նույնպիսի մի չորացած տերև կա, որը ցավեցնում է նրանց դեմքը:
Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնկիկներ կստանան բոլոր սերունդները՝ մեկը մյուսի հետևից, և կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:
Բայց ես, երևի, իսկապես կմեռնեմ, առանց Լյուկի որևէ միջամտության այդ շրջապտույտին, որպեսզի անիմաստաբար կրկնեմ անիմաստ կյանքը:
Այդպես հաճախ է ամեն ինչ սկսվում և ավարտվում հենց ինչպես խաղ…
…ուզում եմ հավատալ, որ
ահա այս փակ պատուհանից այն կողմ
ինչ-որ մեկը աղոթում է կամ արտասվում,
և ես այդ ինչ-որ մեկի հետ ամբողջացած եմ…

Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger