пятница, 28 марта 2014 г.

Բարսելոնա (ֆուտբոլային ակումբ, Բարսելոն)

Բարսելոնա

Ամբողջական անուն
Football Club Barcelona
Մականուն(ներ)
Ավելին քան ակումբ ..., Բարսա, Բլաուգրանա(Կապտանռնագույններ)
Անվանում
Բարսելոնա
Գույներ
կապտանռնագույն
Հիմնադրում
Մարզադաշտ
Տարողունակություն
99 354
Նախագահ
Մարզիչ
Ավագ
Լիգա
1-ին


«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբ (իսպ.՝ Fútbol Club Barcelona և կատ.՝ Futbol Club Barcelona), հայտնի է նաև որպես «Բարսա» (իսպ.՝ Barça և կատ.՝ Barça), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, հանդես է գալիս Բարսելոն քաղաքում և մասնակցում է Իսպանիայի առաջնությանը (Լա Լիգա)։ «Բարսելոնան» ներկայացնում է Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ համանուն Բարսելոնը, որը միաժամանակԿատալոնիա ինքնավար մարզի կենտրոնն է։ «Բարսելոնան» ունի նաև մանկապատանեկան թիմ որը կոչվում է «Բարսելոնա Բ»։


Բովանդակություն
·         1 Պատմություն
·         2 Ներկա կազմ
·         3 Եկան
·         4 Գնացին
·         5 Նվաճումներ
Պատմություն
1899 թվականի նոյեմբերի 29-ին Հանս Գամպերը 11 այլ մարզասերների հետ միասին հիմնադրեց «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը։ Ֆուտբոլ խաղ, որ դեռ մեծ մասամբ ծանոթ չէր աշխարհի այս հատվածին։ Նա երբեք չէր կարող պատկերացնել, որ այս նախաձեռնությունն ի վերջո այսպիսի ահռելի զարգացում կունենա։ Ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող «Բարսելոն» ֆուտբոլային ակումբը հմտացել է յուրաքանչյուր ոլորտում, և այն արդեն շատ ավելին է, քան զուտ մարզական ակումբ, այսպիսով իրականացնելով ակումբի "ավելին, քան ակումբ" կարգախոսը։ «Բարսելոնը» ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար դարձել է ինքնության խորհրդանիշ, և ոչ միայն մարզական առումով, այլ նաև հասարակության, քաղաքականության և մշակույթի։ Ամենադժվարին ժամանակներում, «Բարսելոնը» մի չափօրինակ էր, որ ներկայացնում էր Կատալոնիան և Կատալոնիայի ժողովրդի ազատության տենչը սիմվոլիզմ, որ շարունակվում է մինչ օրս նույնացվել Ակումբի և նրա անդամների արտահայտչամիջոցի հետ։ Իսպանիայի համատեքստում «Բարսելոնը» դիտվում է որպես բաց և ժողովրդավարական ակումբ։ Ամբողջ աշխարհում «Բարսելոնան», հատկապես Unicef-ի երեխաների հովանավորության համաձայնագրի միջոցով, նույնացվեց հոգատարության հետ։
Էլ Կլասսիկո
«Բարսելոնա» - «Ռեալ» (Մադրիդ) հակամարտության էությունը սկսել է ի հայտ գալ 20-րդ դարի կեսերին, այն ժամանակ , երբ Իսպանիայում իշխանության եկավ Գեներալ Ֆրանկոն։ Հանդիսանալով թագավորական ակումբի մեծ երկրպագուն, նա ջանք չէր խնայում, որպեսզի ապահովի ամեն տարի «Ռեալի» գերակայությունը «Բարսայի» նկատմամբ։ Պայմանավարված նրանով, որ նույն այդ ժամանակ կատալոնացիները ավելի ուժգին էին սկսել իրենց պայքարը ինքնուրույնության համար, այս պայքարում Բարսան մի տեսակ վերածվել էր այդ նույն պայքարի դրոշակակրի, իսկ հենց այս հակամարտությունը, երկու կողմերի ՝ իսպանացիների և կատալոնացիների համար, լավագույն առիթն էր մեկի համար մյուսին ցույց տալու սեփական արժանիքները ու պատվախնդրությունը։ Հետագայում հակամարտության բնույթը փոքր ինչ փոխվեց, ու դա տեղի ունեցավ մասնավորապես այն պահից , երբ Ֆրանկոն զրկվեց իշխանությունից Իսպանիայում և այնտեղ վերականգնվեց թագավորական իշխանույթունը։ Սակայն հակամարտության էությունը դա մեծ մասամբ չփոխեց, քանզի ապահովված է կատալոնացիների պատվախնդրական քայլերով, որոնցով նրանք արդեն ցանկանում էին հետ բերել այն բոլոր կարսված տիտղոսները, որոնց ըստ իրենց Ֆրանկոյի թեթևամիտ քայլերի հետևանքով դարձել էին «Ճերմակների» սեփականությունը։ Արդեն վերջին տասնամյակներում հակամարտության էությանը գալիս էր ապահովելու երկրպագումների ընդվզումներն ու դրանց շուրջ գոյացող կրքերը թե մեկ , թե մյուս կողմից։ Այս ամենը ավելի էր թեժանում խաղադաշտում և դրանից դուրս ու նման իրադարձությունների ջրաղացի վրա ջուր էր լցնում հատկապես այնպիսի քայլերը, ինչպիսիք էին Լուիշ Ֆիգուի տեղափոխությունը «Բարսայից» «Ռեալ» և այլն։
Այդ ամենից զատ արդեն 50 տարուց ավելի է ինչ այս ֆուտբոլային հակամարտությունը , կամ ինչպես ասում են Սուպեր Կլասսիկոն , մնում է ֆուտբոլասեների ուշադրության կենտրոնում, որպես ֆուտբոլային աշխարհի ամենաթեժ ու ամենկրքոտ հակամարտություն, որի նմանը գոյություն չունի, ու հավանաբար գոյություն չի ունենա։
Կատալոնյան դերբի
Կատալոնյան դերբիի յուրահատկությունը այն է, որ երկու քաղաքային՝ Բարսելոնյան ակումբներ՝ «Բարսելոնան» և «Էսպանյոլը» մրցում են միմյանց հետ՝ չհեռանալով քաղաքի սահմաններից։ Սակայն այս հակամարտության էությունը միայն դա չէ, որ պայմանավորում է։ Կատալոնյան ակումբ, որը կոչվի Իսպանիա, իսկ այսպես է բառացիորեն թարգմանվում «Էսպանյոլը», չլսված հանդգնություն է։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կատալոնիան երկար ժամանակ գոյություն է ունեցել, որպես անկած թագավորություն և որի քաղաքական հակառակորդը Պիրենեյան թերակղզում եղել է Կաստիլիան Մադրիդ կենտրոնով բացատրում է ամեն ինչ։ Կարելի է ասել, որ նույն քաղաքում երկար տարիների ու անգամ դարերի ընդմիջումից հետո նրանք իրենց հակամարտությունը փորձում են լուծել խոտոծածկի վրա։ Էսպանյոլի հետ այս հակամարտության բնորոշիչներից է նաև այն, որ վերջինս ստեղծվել է, որպես հակադրություն Բարսելոնին, բացի այդ այս ակումբի հիմնադիրները Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնի իսպանացի ազգաբնակչությունն էր։

Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger