четверг, 20 марта 2014 г.

Ադանա

Ադանան (թուրքերեն՝ Adana  քաղաք է Դաշտային Կիլիկիայում, Ադանայինահանգի մայրաքաղաքը։ Քաղաքը գտնվում է Սարոսգետի ստորին հոսանքի շրջանում,որտեղ գետը դառնում է նավարկելի։ Ադանան կառավարում է երկու շրջան՝ Սեյհան ևՅուրեղիրորոնց միագումար բնակչությունը 1.530.257 է[2] և տարածքը՝ 1.945 կմ] Ադանանհինգերորդ խիտ բնակեցված քաղաքն է Թուրքիայում(Պոլսից, Անկարայից, Իզմիրից և Բուրսայից հետո)
Ադանան Կիլիկիայի Հայկական թագավորության օրոք
Երբ խաչակիրները անցնում էին Կիլիկիայով Ադանան գտնվում էր Հեթումյան տանև Լամբրոնի տեր ասպետ Օշինի իշխանության ներքո։ 1097 թվականի աշնանը խաչակիրներըգրավեցին Ադանան։ Իշխան Լևոն Ա-ն 1130-1132 թվականներին ետ նվաճելովԴաշտայինԿիլիկիանԱդանան միացրեց Ռուբինյան նորակազմ իշխանությանը։ 12-14-րդ դարերում մտելէ Կիլիկիայի Հայկական թագավորության կազմի մեջ։ Եղել է արհեստագործական և և առևտրինշանավոր կենտրոն։ Ադանայում տեղի են ունեցել 1303 և1316 թվականների եկեղեցականժողովները։ 13-14-րդ դարերում Ադանայում կառուցվել են թագավորական պալատը՝ ՍՄինաստաճարով, ՍԱստվածածին և ՍՍտեփանոս եկեղեցիները։ ՍՍտեփանոսի մոտ հայերնունեցել են նաև ՍՀակոբ և ՍՍարգիս եկեղեցիներըորոնք հետագայում կործանվել են։
Հայերը Ադանայում
20-րդ դարի սկզբին Ադանան ուներ 45000 բնակիչորից 12600՝ հայեր։ Նրանք զբաղվում էինարհեստովառևտրով և գյուղատնտեսությամբ։ Լուսավորչական հայերն (2500 տունունեինմեկ մանկապարտեզերեք դպրոց (ԱբգարյանԱշխենյանԱրամյան) , ուր սովորում էին շուրջ1500 աշակերտ։ Կաթոլիկ հայերը (170 տունունեին մեկ եկեղեցի Անարատ Հղության Ս.Կույսիանունով և մի դպրոց։ Կար նաև լատինական դպրոցուր աշակերտների մեծ մասը հայերէին։ Փոքրաթիվ հայ բողոքականները ունեին իրենց ժաղովարաններն ու դպրոցները։ Ադանայիհայերը օսմանյան տիրապետության 300 տարիների ընթացքում դարձել էին թրքախոս ևնորաբաց բազմաթիվ հայկական դպրոցների շնորհիվ հայոց լեզուն սկսեց վերակենդանանալ։
Ադանայի շրջակա հայկական գյուղերն էին Շեյխ-ՄուրադըՀայ գյուղըԱպտօղլունԳոզ-Օլուքըև այլն։ 1909 թվականին տեղի ունեցավ Ադանայի հայ բնակչության կոտորած։ Մեծեղեռնի ժամանակ Ադանայում հայ չմնացբայց առաջին համաշխարհայինպատերազմից հետոերբ Կիլիկիան անցավ Ֆրանսիայի ձեռքըհայերի մի մասըվերադարձավ։ 1920 թվականի օգոստոսի 4-ին Ադանայում ՄիհրանՏամատյան գլխավորությամբ հռչակվեց Կիլիկիայի հայոց անկախությունըորը սոսկ ձևականբնույթ ուներ։ Շուտով Ֆրանսիական զինվորական իշխանությունները Ադանան և ամբողջհայկական Կիլիկիան հանձնեցին քեմալականԹուրքիային Ադանայի հայերի մեծ մասըգաղթեց Սիրիա և Լիբանան

Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger