Հովհաննես Բաղրամյանը 1917 թ-ին ավարտել
է
Թիֆլիսի
պրապորշչիկների
դպրոցը,
1925 թ-ին՝ Լենինգրադի
(այժմ՝
Սանկտ
Պետերբուրգ)
հեծելազորային
հրամկազմի
կատարելագործման,
1931 թ-ին՝ բարձրագույն
հրամկազմի
դասընթացները,
1934 թ-ին՝ Մոսկվայի
Միխայիլ
Ֆրունզեի
անվան,
1938 թ-ին՝ Գլխավոր
շտաբի
ռազմական
ակադեմիաները:
Առաջին
աշխարհամարտի
(1914–18 թթ.)
տարիներին
ծառայել
է
Կովկասյան
ռազմաճակատում
գործող
ռուսական
էքսպեդիցիոն
2-րդ
սահմանապահ
գնդում:
1918 թ-ին մասնակցել
է
թուրքական
զորքերի
դեմ
մղված
կռիվներին,
մայիսի
22–26-ին՝
որպես
Հայկական
1-ին
հատուկ
հեծելազորային
գնդի
դասակի
հրամանատար՝
Սարդարապատի
ճակատամարտին:
Հայաստանի խորհրդայնացումից (1920թ.) հետո եղել է Հայկական հրաձգային դիվիզիայի գնդացրային էսկադրոնի, 1923–31 թթ-ին՝ հեծելագնդի հրամանատար, ապա՝ 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ: Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) նախօրեին գնդապետ Բաղրամյանը նշանակվել է Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ, ապա՝ Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ: Պլանավորել և կազմակերպել է ռազմաճակատի զորքերի նահանջը և Կիևի պաշտպանությունը: Նրա նախաձեռնությամբ է մշակվել Հարավային ուղղությամբ զորքերի հակահարձակումը և 1941 թ-ի նոյեմբերին Ռոստովի ազատագրումը: Դեկտեմբերին պլանավորել և իրականացրել է Ելեցի ռազմական գործողությունը: 1942 թ-ի սկզբին եղել է Հարավարևմտյան ուղղության օպերատիվ խմբի (մայիսից՝ շտաբի) պետ, 1942 թ-ի հուլիսից՝ ռազմական գործողությունների անմիջական հրամանատար: Նրա գլխավորությամբ 16-րդ բանակը պաշտպանել է Մոսկվայի մատույցները՝ Արևմտյան ռազմաճակատի հարավային թևում, 1943 թ-ի հուլիս-օգոստոսին աչքի է ընկել Կուրսկի ճակատամարտում և մի շարք հարձակողական ռազմագործողություններում:
1943 թ-ի նոյեմբերի 19-ից, որպես 1-ին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Բելոռուսական ռազմական գործողություններին,
Գորոդոկի,
Վիտեբսկի,
Պոլոցկի
ազատագրմանը,
1944 թ-ին Մերձբալթիկայում
մղված
մարտերին,
սեպտեմբերին
մոտեցել
է
Ռիգային:
Մեմելի
(այժմ`
Կլայպեդա)
մոտ
դուրս
գալով
Բալթիկ
ծովի
ափ՝
հնարամիտ
գործողությամբ
ջախջախել
է
թշնամու
Կուռլանդական
խմբավորումը
(38 հետևակային
և
տանկային
դիվիզիաներ):
Բաղրամյանի
ղեկավարած
այդ
ռազմագործողությունն
ուսուցանվում
է
զինվորական
ակադեմիաներում՝
որպես
ռազմաճակատի
զորքերը
մի
ուղղությունից
մեկ
այլ
ուղղություն
անցնելիս
վերախմբավորվելու
և
հաղթանակ
ապահովելու
օրինակ:
1-ին մերձբալթյան ռազմաճակատի լուծարումից հետո բանակի գեներալ Բաղրամյանը գլխավորել է Զեմլանդական զորախումբը (3-րդ բելոռուսական
ռազմաճակատի
կազմում):
Նրա
հրամանատարությամբ
զորքերը
վերացրել
են
հակառակորդի՝
Արևելյան
Պրուսիայի
խմբավորումը
և
1945 թ-ի ապրիլի
6–10-ը
գրավել
դրա
կենտրոն
Քյոնիգսբերգ
ամրոց-քաղաքը
(1946 թ-ից՝ Կալինինգրադ):
Ապա
նշանակվել
է
3-րդ
բելոռուսական
ռազմաճակատի
հրամանատար,
իրականացրել
ֆաշիստական
զորքերի
վերջնական
ջախջախումը
Արևելյան
Պրուսիայում:
Պատերազմից հետո՝ 1945–54 թթ-ին, Բաղրամյանը
եղել
է
Մերձբալթյան
ռազմական
օկրուգի
հրամանատար,
1954 թ-ից՝ ԽՍՀՄ պաշտպանության
նախարարության
գլխավոր
ռազմական
տեսուչ,
պաշտպանության
նախարարի
տեղակալ,
1956–58 թթ-ին՝ Գլխավոր
շտաբի
ռազմական
ակադեմիայի
պետ,
1959 թ-ից՝ ԽՍՀՄ զինված
ուժերի
թիկունքի
պետ,
1968 թ-ից՝ ԽՍՀՄ պաշտպանության
նախարարության
գլխավոր
ռազմական
տեսուչ
և
տեսուչների
խմբի
ղեկավար:
Գրել է ռազմագիտական աշխատություններ և հուշագրություններ
ու
հոդվածներ
(թարգմանվել
են
գերմաներեն,
հայերեն,
լեհերեն,
ռումիներեն,
հունգարերեն),
խմբագրել
ռազմագիտական
ուսումնասիրություններ
ու
դասագրքեր:
Նրա
գործունեության
մասին
գրվել
են
գրքեր:
Բաղրամյանի անունով կոչվել են փողոցներ Բելառուսի Գորոդոկ և Պոլոցկ քաղաքներում, Մոսկվայում, իսկ Երևանում՝
մետրոպոլիտենի
կայարան, պողոտա,
որտեղ
կանգնեցված
է
Բաղրամյանի
ձիարձանը:
Комментариев нет:
Отправить комментарий