четверг, 19 июня 2014 г.

Ջորջո Վազարի

Իտալացի գեղանկարիչ, ճարտարապետ և գրող Ջորջո Վազարին ծնվել է 1511-ի հուլիսի 30-ին: Ժամանակակից արվեստաբանության հիմնադիրն է, մաներիզմի ներկայացուցիչը: Սովորել է Ֆլորենցիայում, կրել Միքելանջոյի ազդեցությունը: Ֆլորենցիայում հիմնել է գեղանկարչության ակադեմիա: Գլխավոր աշխատանքը Ֆլորենցիայի Ուֆֆիցի անսամբլն է:
Հեղինակ է իտալացի արվեստագետների կենսագրությունների գրքին, որն արժեքավոր է հարուստ փաստական նյութերով և Վերածննդի դրարաշրջանի արվեստի առաջադիմական դերի գնահատանքով:
Մահացել է 1574 թվականի հունիսի 27-ին: 

Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger