Մուշեղ Իշխան ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրիհիսար գյուղաքաղաքում 1914թ:1915թ նրա ընտանիքը
աքսորվում
է
Դեյր
Էզ
Զոր:1918թ մահանում
է
հայրը:
1928թ
նա
ավարտում
է
դամասկոսի
Հայոց
ազգային
վարժարանը,
հետո
Բեյրութի
Հայ
ճեմարանը,
1938-1949թթ
հաճախում
է
Բրյուսելում
մանկավարճության
և
գրականության
դասընթացների:
1941-1951թթ
խմբագրել
է
Բեյրութի
<<Ազդակ>>
թերթը:
Մինչև
կյանքի
վերջին
տարին1990թ նա աշխատել
է
Բեյրությի
հայ
ճեմարանում
դասավանդելով
հայոց
լեզու
և
գրականություն,
մանկավարժություն և հոգեբանություն Մուշեղ Իշխանի
ստեղծագործությունները
հայ
տարագիր
մարդու
պայքարի
դրսևորումն
է
հանուն
սեփական
դիմագծի
պահպանմանւ,
ազգային
և
մարդկային
իդեալների
կենսագործման:
Նրա
բանաստեղծություններից
շատերում
<<Տուներ
ու
երգեր>>,
<<Հայաստան>>,
<< Ոսկի
աշուն>>,
<<Տառապանք>>
և
այլն
երևում
է
նուրբ
քնարականություն
և
խոհականություն:
Երևանում
բեմադրել
են
դրա
պիեսներից
<<Կիլիկիո
արքան>>
և
<<Մեռլինը
որքան
դժվար
է
>>: Արյակ
գործերից
են
<<Հացի
և
լույսի
համար>>,
<<Հացի
և
սրիո
համար>>,
<<մնաս
բարով
մանկություն>>,
վեպերը
և
<<Սպասում>>
վիպակը:
Տաղանդավոր
Արթուր
Մեշչյանը
իր
երգերի
մեծ
մասը
գրել
է
Մուշեղ
Իշխանի
բանաստեղծությունների
հիման
վրա:
Տարօրինակ մարդ արարած
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Մոմի լույսով` խավարի մեջ համատարած
Կհալածես դու տեսիլքներ արևավառ
Կխարխափես և խավարին չես հավատա:
Արցունքներիդ միգամածին խորին տմույն
Գիտես նայել արշալույսի ճաճանչներին
Սգի քողի տակ հուսալից դու սիրահար`
Կտառապես և վշտերիդ չես հավատա:
Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք`
Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք
Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար
Դու կխեղդվես` շղթաներիդ չես հավատա:
Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփիդ վրա,
Բայց խոցոտված քո մատներով արյունլվա
Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ,
Ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա:
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած
Կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար
Կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա:
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Մոմի լույսով` խավարի մեջ համատարած
Կհալածես դու տեսիլքներ արևավառ
Կխարխափես և խավարին չես հավատա:
Комментариев нет:
Отправить комментарий