четверг, 18 декабря 2014 г.

դելֆիններ

Ճապոնիայում շարունակվում են դելֆինների դաժան և արյունալի սպանությունները.Ֆոտոշարք
http://3.bp.blogspot.com/-5HC15d8RTMs/Uv3IzaMsUDI/AAAAAAAAAK8/3ZTLD3FXAZo/s1600/0_bcd51_8b74dfa1_orig.jpg

Չնայած միջազգային հանրության բազում դժգոհություններին՝ Ճապոնիայում դելֆինների արյունալի որսը դեռ շարունակում է օրինական մնալ: Եվ ինչն ամենակարևորն է՝ այն չափազանց շահութաբեր է և բազմահազարանոց եկամուտներ է ապահովում:
http://2.bp.blogspot.com/-TIdsHSlaBOw/Uv3Ixah6kKI/AAAAAAAAAKs/Zz5Ty-RLrpM/s1600/0_bcd4f_920fd90_orig.jpg

Ամեն տարվա հոկտմբեր ամսից մինչև ապրիլ Ճապոնիայի արևմուտքում բացվում է դելֆինների որսի սեզոնը: Վակայամա նահանգի Թայդզի գյուղի ձկնրոսների խմբերը հատուկ սարքավորումների օգնությամբ ջրում տեղծում եմ ձայնային հզոր ալիքներ, որոնցով հարյուրավոր դելֆինների քշում են մի փոքրիկ խիստ հսկողությամբ նավակայան, որտեղ էլ կենդանիներին շրջանակի մեջ են առնում ու դաժանորեն սպանում
http://3.bp.blogspot.com/-Mj8ODr9GA80/Uv3IxuItEdI/AAAAAAAAAKk/YDq9qx-cy-s/s1600/0_bcd50_c4cb6b55_orig.jpg

 Դելֆինների մսի մեջ մեծ քանակությամբ սնդիկ, կադմիում և այլ թունավոր տարրեր են գտել և դելֆինների միսը հղիներին խորհուրդ չի տրվում: Այդ պատճառով դելֆինի մսի գինը շուկայում զգալիորեն ընկել է վերջերս:
http://1.bp.blogspot.com/-MR1-n9DJyzU/Uv3I0O3OdGI/AAAAAAAAALA/Wjn3ISDUKFE/s1600/0_bcd52_35b6e997_orig.jpg
 Որսի այս ձևը կոչվում է «որս քշելու միջոցով» և երբեմն օգտագործվում է այլ կետանմանների որսալու համար: Նավակների օգնությամբ դելֆիններին քշում են դեպի նեղ ծովածոցը, հաճախ նաև դեպի ափ: Որպեսզի այս կաթնասունները չկարողանան փախչել, նրանց շրջափակում են հսկայական ցանցերով՝ փակելով դեպի ազատություն տանող բոլոր ճանապարհները:
http://1.bp.blogspot.com/-yIciHe6Lb9c/Uv3I0Z5FUyI/AAAAAAAAALE/xIWKHPhTkhg/s1600/47rs140120a951.jpg

Այնուամենայնիվ ոչ բոլոր դելֆիններին է մահ սպասվում: Նրանցից որոշներին դելֆինարիաներում պահելու համար տասնյակ երկրներից մարդիկ են ժամանում և ընտրում են այն դելֆիններին որոնց հավանում են: Էքսպորտի համար նախատեսված դելֆինների գինը հասնում է մինչև 150.000 դոլլարի:
http://2.bp.blogspot.com/-2WRnHDwCoUw/Uv3I21BYWXI/AAAAAAAAALY/t76amcTxJa8/s1600/76730113_large_800pxHvalba_260806__4_.jpg
 Մնացած մասին սպասվում է դաժան մահ դանակների, նիզակների և կեռիկների միջոցով: Դելֆինների մեծամասնությունը սատկում է ոչ միանգամից:
http://3.bp.blogspot.com/-4a7R5btxNEc/Uv3I1YXvcRI/AAAAAAAAALQ/qd181XV6vjQ/s1600/635259067578639053_delfini.jpg

Ճապոնացիները թքած ունեն միջազգային հանրության քննադատությունների և կենդանական լեշերի միջոցով ջրի ախտոտման վտանգի վրա: Ամեն տարի նրանք հազարավոր դելֆինների են սպանում:
http://1.bp.blogspot.com/-HPMNl9cMVZ0/Uv3I5h7ToWI/AAAAAAAAALg/WKmPKwuflEI/s1600/dn23380-1_1200.jpg
 Թայդզի գյուղի բնակիչներն անհիշելի ժամանակներից են այս գործով զբաղվում և դելֆինների որսի անգերազանցելի վարպետներ են:
http://3.bp.blogspot.com/-kyucdjOk-P0/Uv3I51-YgZI/AAAAAAAAALk/QO_JssmPTqc/s1600/taiji-delfines-matanza-200114-5_3.jpg

Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger