пятница, 10 апреля 2015 г.

պատրաստվում ենք էկոտուրի

ԻՆՉ խոսք, գործնական քայլեր ձեռնարկելը ավելի անվտանգկդարձնի քո սնունդը։ Սակայն շատ բաներ մեր հսկողությունիցդուրս են։ Օրինակ՝ չես կարող անձամբ ստուգել յուրաքանչյուր բան,որ պետք է գնես կամ պատրաստես, քանի որ հաճախ գնում ենքայնպիսի սննդամթերք, որը մեկ ուրիշ երկրից է ներմուծվել՝անցնելով երկար ճանապարհ։ Հետևաբար հնարավոր է՝ սնունդըաղտոտված լինի օդում, ջրում կամ հողում գտնվող քիմիականվտանգավոր տարրերից։
«Սննդի թունավորման վերահսկողություն. համաշխարհայինխնդիր» վերնագրով մի հաշվետվության մեջ Առողջապահությանհամաշխարհային կազմակերպության աշխատակիցները նշում են,որ սննդի անվտանգության հետ կապված խնդիրները «չեն կարողլուծվել միայն տեղի կառավարությունների կողմից. դա պահանջումէ միջազգային համագործակցություն»։ Սննդային թունավորումներըգլոբալ խնդիր են։
Շատերը գուցե զարմանան, թե ինչու ենք համոզվածությամբասում, որ շուտով առողջ սնունդ է լինելու բոլորի համար։Պատճառն այն է, որ «Ամբողջ երկրի Տերը՝ Եհովան», խոստանում էվերջնական լուծում տալ սննդի հետ կապված հիմնախնդրին ։ Սակայն ոմանք գուցե ասեն, որ այսօրվա ոչ ապահով սնունդըարդեն ցույց է տալիս, որ Աստծուն չենք կարող վստահել։ Այդդեպքում մտածիր. եթե մատուցողը անփութորեն է վերաբերվումուտելիքին, ճիշտ կլինի՞ մեղադրել խոհարարին։ Իհա՛րկե ոչ։
Նմանապես ոչ թե Աստված, այլ մարդիկ են պատասխանատուերկրի առողջ սննդի պաշարները փչացնելու համար։ Հետևաբարպատճառը, որ սննդի հետ կապված խնդիրը գլոբալ է դարձել, մարդարարածն է։ Աստված խոստանում է, որ «կկործանի նրանց, ովքերկործանում են երկիրը»։
Փաստն այն է, որ Աստված արդեն ապացուցել է, որ հոգ է տանումմեր մասին ու անտարբեր չէ, թե ինչ որակի սնունդ ենքօգտագործում։ Նա է, որ կազմավորել է երկիրը ու աճեցրել այնպիսիծառեր, որոնք ոչ միայն «աչքերի համար ցանկալի» են, այլև «լավպտուղներ ունեն» :Անգամ այն բանից հետո, երբմարդկային ընտանիքը անկատարդարձավ, Եհովա Աստվածհատուկ հրահանգներ տվեց իր ժողովրդին՝ նրանց ու նրանցսնունդը պաշտպանելու համար (տե՛ս «Առողջության վերաբերյալկանոնների ժողովածու» շրջանակը)։
Ի՞նչ տեսակի սնունդ է Աստված տվել մեզ վայելելու։Աստվածաշունչը ասում է. «Դու կանաչ խոտ ես բուսցնումկենդանիների համար և բուսականություն՝ մարդկանց օգտիհամար, որպեսզի երկրից կերակուր հանես ու գինի, որուրախացնում է մարդու սիրտը, յուղ, որ փայլեցնում է նրա երեսը, ևհաց, որ ամրացնում է մարդու սիրտը» :Աստվածաշնչում նշվում է նաև, որ «ամեն կենդանի, որ ապրում է,կերակուր է մեզ համար» ։
Իսկ ապագայի առնչությամբ Սուրբ Գիրքը խոստանում է. «Նահողում ցանած սերմիդ անձրև կտա, և հողի արդյունքից ստացածհացը հագեցնող ու սննդարար կլինի։ Այդ օրը անասուններդընդարձակ արոտավայրում կարածեն» :Այո՛,ներկայիս նախազգուշական ազդարարությունների փոխարեն՝շուտով կհնչի հետևյալ հայտարարությունը. «Առո՛ղջ սնունդ բոլորիհամար»։

Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger