понедельник, 25 мая 2015 г.

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին Համաշխարհային Պատերազմ (անգլ.՝ First World War կամ Great War կամ WWI) (հուլիսի 28, 1914 - նոյեմբերի 11,1918 ), մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկը։ Պատերազմին ներգրավվեցին այն ժամանակ գոյություն ունեցող 59 ինքնիշխան երկրներից 38-ը։ Հակամարտությունը ստացել է իր անվանումը միայն 1939 թ.՝Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկսվելուց հետո։
Պետությունների գլխավոր նպատակը



Առաջին համաշխարհային պատերազմ




















Առաջին Համաշխարհային Պատերազմ (անգլ.՝ First World War կամ Great War կամ WWI) (հուլիսի 28, 1914 - նոյեմբերի 11,1918 ), մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկը։ Պատերազմին ներգրավվեցին այն ժամանակ գոյություն ունեցող 59 ինքնիշխան երկրներից 38-ը։ Հակամարտությունը ստացել է իր անվանումը միայն 1939 թ.՝Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկսվելուց հետո։

Պետությունների գլխավոր նպատակը
Անտանտ (Եռյակ միություն)
Ֆրանսիա
  1. Լուծել 1870 թ. Գերմանիայից կրած պարտության վրեժը
  2. Պահպանել եվրոպական գերտերության կարգավիճակը
Մեծ Բրիտանիա
  1. Պահպանել իր գաղութները
  2. Խլել Գերմանիայից նրա ազդեցության ոլորտները
Ռուսաստան
  1. Վերջնականապես հաստատվել Բալկաններում և Անդրկովկասում
  2. Խլել Օսմանյան Թուրքիայից Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։

Քառյակ դաշինք
Գերմանիա 
  1. Ձեռք բերել նոր գաղութներ
  2. Հաստատել իր գերիշխանությունը Եվրոպայում
Օսմանյան կայսրություն
  1. Իրագործել իր վաղեմի ծրագիրը՝ ստեղծել Մեծ Թուրանը
Ավստրո-Հունգարիա
  1. Նվաճել և իրեն ենթարկեցնել ողջ Բալկանյան թերակղզին
Իտալիա (պատերազմի կեսից դուրս եկավ Քառյակ դաշինքից և մտավ Անտանտի մեջ)
  1. Ընդլայնել գաղութների տարածքը
Բուլղարիա (պատերազմի կեսից մտավ Քառյակ դաշինքի մեջ) -
  1. Ամրացնել իր դիրքերը Եվրոպայում
Պետությունները, բացի նշված քաղաքական նպատակներից, հետապնդում էին նաև այլ՝ տնտեսական, լոկալ, ռազմական նպատակներ։ Պատերազմի մեջ մտնել էին ստիպում նաև դաշնային պարտավորությունները։ Մյուս՝ փոքր պետությունները, չունենալով իրագործելի հավակնություններ, հարեցին այս կամ այն կողմին ինքնապաշտպանության նպատակով։


Պատերազմի սկիզբը


Ֆրանց-Ֆերդինանդի սպանությունից հետո Ավստրո-Հունգարիան մի շարք անընդունելի պայմաններ ներկայացրեց Սերբիային։ Ֆրանց Իոսիֆի նպատակն էր ներկայացված վերջնագրի պայմանների չկատարումը որպես առիթ օգտագործելով պատերազմ հայտարարել սերբերին, սակայն Ռուսաստանի խորհրդով Սերբիան համաձայնեց կատարել դրանք։ Չնայաց դրան՝ Ավստրո-Հունգարիան հուլիսի 28-ին պատերազմ հայտարարեց Սերբիային։ Գերմանիան վերջնագրեր ներկայացրեց Ֆրանսիային ու Ռուսաստանին։ Ֆրանսիայից նա պահանջում էր չեզոքություն պահպանել, Ռուսաստանից՝ չեղյալ համարել հայտարարած համընդհանուր զորահավաքը։ 2 վերջնագրերն էլ մերժվեցին. Ֆրանսիան կարծում էր, որ վերջնագրի ընդունման դեպքում Վիլհելմը կպահանջի իրեն հանձնել նաև սահմանային ամրությունները։ Այս վերջնագրերի մերժումները որպես առիթ օգտագործելով՝Գերմանիան պատերազմ հայտարարեց օգոստոսի 3-ին Ֆրանսիային, իսկ օգոստոսի 1-ին՝ Ռուսաստանին ։ Մեծ Բրիտանիան պահանջեց Գերմանիայից հաշվի առնել Բելգիայի չեզոքությունը։ Մերժում ստանալով՝ Անգլիան  մտավ պատերազմի մեջ Գերմանիայի դեսպանին հանձնած վերջնագրով, որում ասվում էր.

«Նորին Մեծության կառավարությունը կարծում է, որ 1914 թ. օգոստոսի 4-ի երեկոյան ժամը 23-ից երկու երկրների միջև պատերազմական դրություն է »

Այս ամսաթիվն էլ համարվում է 1-ին համաշխարհային պատերազմի սկիզբը։

Պատերազմի ընթացքը

Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը։ Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունըԹուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը։ Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը։ Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը։ Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով։ Թուրքիան որոշել էր գրավել ԿովկասըՂրիմըԻրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը։ Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում։ Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային։ Ռուսաստանը զորահավաք սկսեց։ 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային։ Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա։ Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան։ Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք՝ շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87%-ը)։ Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով։ Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ։ 1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը։

Պատերազմի ավարտը

Գերմանական կառավարությունը պաշտոնապես հայտնեց ԱՄՆ-ի կառավարությանը փետրվարի 1-ից Գերմանիան անսահմանափակ ծովային պատերազմ է հայտարարում անգամ չեզոք պետությունների նավերին, ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես խզեց դիվանագիտական հարաբերություններ Գերմանիայի հետ, սակայն դեռևս պատերազմ հայտարարված չէր: Ամեն ինչ փոխվեց, երբ Ռուսական կողմը պատերազմից դուրս գալու պատրաստակամություն հայտնեց: Այս պարագայում ԱՄՆ-ը կառավարությունը որոշեց մտնել պատերազմի մեջ: ԱՄՆ ղեկավարները առիթ գտան միջամտելու ռազմական գործողություններին: Առիթ դարձավ Գերմանիայի կառավարության ղեկավար Ցիմերմանի նամակը Մեքսիկայում գերմանական դեսպանին, որտեղ հորդորում էր, որպեսզի Մեքսիկայի կառավարությանը դրդի պատերազմի ընդդեմ ԱՄՆ-ի 19-րդ դարում ԱՄՆ-ի խլած տարածքների պատճառով: 1917 թվականի ապրիլի 6-ին ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Գերմանիային: Այսպիսով ԱՄՆ-ի մտնելը համաշխարհային պատերազմի թատերաբեմ վճռորոշ նշանակություն ունեցավ պատերազմի ելքի վրա: 1918 թվականի նոյեմբերի 11-ին ավարտվեց առաջին համաշխարհայինպատերազմը։

Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger