Ռազմական փորձի մի հայտնի վարպետի մոտ եկավ մի շատ վախկոտ մարդ ևխնդրեց, որ վարպետն իրեն սովորեցնի Խիզախություն: Վարպետը մի ակնթարթնայեց այդ մարդուն և հայտարարեց իր որոշման մասին.
– Ես կսովորեցնեմ քեզ միայն այն բանից հետո, երբ դու մեկ ամիս շարունակկապրես մի խոշոր մեգապոլիսում, և ամեն անգամ երբ ճանապարհիդ մարդկհանդիպես, բարձրաձայն, բացահայտորեն և դիմացինի աչքերի մեջ նայելովկհայտարարես, որ դու վախկոտ ես:
Մարդը շատ հուսահատվեց՝ նրան այս առաջադրանքը անհաղթահարելի էրթվում: Նա մի քանի օր անցկացրեց տրտմության և մտածմունքների մեջ, սակայնվախկոտության հետ ապրելը նրա համար այնքան անտանելի էր դարձել, որ նաճամփա ընկավ դեպի մեգապոլիս, որպեսզի կատարի վարպետի տվածառաջադրանքը…
Սկզբում նա հանդիպելով ինչ-որ մեկի՝ ամաչում էր, կորցնում խոսելուունակությունը…, սակայն Ուսուցիչ-Վարպետի տված առաջադրանքը պետք էրկատարել, և նա ստիպված եղավ հաղթահարել իրեն: Ամեն մի նոր հանդիպմանը,երբ նա պատմում էր անցորդներին իր վախկոտության մասին, նրա ձայնն ավելիխրոխտ ու բարձր էր հնչում, և ահա եկավ մի պահ, որ մարդը իրեն բռնեց այնմտքի վրա, որ այլևս ոչնչից չի վախենում, և ինչքան երկար է նա շարունակումկատարել վարպետի հանձնարարությունը, այնքան ավելի էր համոզվում, որվախը լքել է իրեն…
Մեկ ամիսը անցավ… Մարդը վերադարձավ վարպետի մոտ, ցածր խոնարհվեցնրան ու անկեղծորեն ասաց.
– Շնորհակալ եմ, ուսուցիչ: Ես սերտեցի քո տված դասը: Հիմա ես այլևս վախչունեմ… Բայց ինչպե՞ս դու իմացար, որ այդ հանձնարարությունը ինձ կօգնի:
Ինչ պատասխանեց ուսուցիչը:
Комментариев нет:
Отправить комментарий