Շուրջ կես դար շարունակվեց ստեղծագործող ու կատարող,երաժշտության մոլեռանդ սիրահար արվեստագետի գործունեությունը,որն աոաջին իսկ քայլերից գրավեց երաժշտասեր հասարակայնությանուշադրությունը:
Առնո Բաբաջանյանը երևանցի էր: Նրա մանկությունն ուպատանեկությունը իր իսկ՝ երաժշտի ասելով, անբաժանելիորենկապված էին նոր Երևանի կազմավորման, քաղաքի ինքնահաստատմանհետ: Երևանում է ձևավորվել ապագա երաժշտի գեղարվեստականխառնվածքը, սկզբնավորվել և տարիների ընթացքում խորացելազգայինի իր ըմբռնումը:
Ա. Բաբաջանյանի նախնիների մեջ, ինչպես և ընտանիքումմասնագիտությամբ երաժիշտներ չեն եղել, սակայն հայրը, ոչ միայներաժշտության մեծ սիրահար էր, այլև քյամանչա, շվի ու ֆիսհարմոն էրնվագում: «Հատկապես հոգեպարար էր նրա շվին, իսկ «Դլե յամանը»լսել էր պետք»,- հուզմունքով հիշել է հետագայում կոմպոզիտորը: Նմանգեղարվեստական տպավորությունները ազգայինի հարազատությանվկայություններ են: Ազգայինի խորացմանը ծառայեց անձնվերհայրական սերը, իր երկիրը և իր մշակույթն անսահման սիրող մարդումշտական ազդեցությունը, ինչպես և շփումը ականավոր հայմտավորականների հետ:
Մինչև իր կյանքի վերջին օրերը Առնո Բաբաջանյանը սրբությամբպահպանեց Եղիշե Չարենցի հետ պատանեկության տարիներինհանդիպման մասին թանկ հուշերը: Ե. Չարենցի որոշմամբ 1932 թվինհրատարակվեց Ա. Բաբաջանյանի «Պիոներական քայլերգը», մեծբանաստեղծի հեռատեսության վառ վկայություններից մեկը:
Ճակատագրի բերմամբ մանկապարտեզի ավարտական խմբում այլերեխաների շարքում Առնոյի լսողությունը ստուգել էր ԱրամԽաչատրյանն ու խորհուրդ տվել լրջորեն նվիրվել երաժշտությանը:
Ե.Խոսրովյանի դաշնամուրի դասերը երաժշտության ասպարեզումմասնագիտանալու սկիզբը դրին: Դաշնամուրի դասարանում ուսումըլուրջ ագդակ էր ստեղծագործությանը նվիրվելու: Ե.Խոսրովյանիդասերին հետևեցին երաժշտի ձևավորման համար բացառիկ կարևորպարապմունքները Կ. Իգումնովի ղեկավարությամբ՝ սկզբում Երևանում,այնուհետև Մոսկվայի կոնսերվատորիայում: Դաշնամուրային դասերինզուգահեռ Ա. Բաբաջանյանը ստեղծագործության դասընթաց էր անցնումՎ.Տալյանի մոտ: Վերջինիս խելացի ու հեռատես ղեկավարությամբերիտասարդ երաժիշտը, պրոֆեսիոնալ գիտելիքների հետ, յուրացնումէր և ազգային երաժշտության ոճական բնորոշ հատկանիշները:
Հարուստ ու բազմաժանր դաշնամուրային գրականությանբարձրարժեք նմուշների կատարումը, (իսկ այդ մասին մշտապեսմտահոգված էր Կ. Իգումնովը) խթանում էին նրա ստեղծագործականորոնումները:
Մոսկվայի Հայաստանի Կուլտուրայի տանը կից ստուդիայում Հ.Լիտվինսկու, Ն. Պեյկոյի, Դ. Ռոգալ-Լևիցկու ղեկավարությամբպարապմունքները հզոր ազդակ էին ստեղծագործական այնինքնահաստատման, որի աոաջին տպավորիչ արտահայտություններիցէր Պոլիֆոնիկ սոնատը դաշնամուրի համար: Երիտասարդստեղծագործողի առաջխաղացման մասին վկայող այդ գործը լուրջներդրում էր հայ կոմպոզիտորական արվեստում, սակայն այդ փաստնընկալվեց և արժեքավորվեց գրեթե տասը տարվա ուշացումով:
1947 թվին Ա. Բաբաջանյանին բախտ վիճակվեց մասնակցելՊրահայում կայացած Երիտասարդության աոաջին միջազգայինփառատոնին, ուր բարձր գնահատվեց ու մրցանակի արժանացավ նրա«Բարձրացրեք բարեկամության դրոշները» երգը:
Անդրանիկ այդ հավաքի մասշտաբները, բազմատեսակմիջոցառումները, բազմազգ, տարբեր ճակատագրերի տերերիտասարդների հետ հուզիչ հանդիպումները նման շփման անսովորմթնոլորտը վառ տպավորություն թողեցին նրա վրա:Երիտասարդության միջազգային այդ հավաքը լուրջ խթան էր արվեստիհասարակական դերի ու տեղի, հետևաբար և ստեղծագործողիպարտավորության:
Ուսումը Մոսկվայում, գեղարվեստական հարուստտպավորությունները խթանեցին սեփական գեղագիտական-գեղարվեստական իդեալների բյուրեղացումը, որոնց նոր երանգներկհաղորդի ժամանակի բոտն ընթացքը:
50-ական թվականների սկզբին նա ավարտեց «Հերոսական բալադը»,որը երիտասարդության փառատոնից ստացած տպավորությունների,ժամանակակից երիտասարդության ճակատագրի մասին խոհերիյուրովի արտացոլումը դարձավ: «Հերոսական բալադին» հաջորդողդաշնամուրային տրիոն վկայեց գեղարվեստական նոր որոնումների,նոր ձեռքբերումների մասին:
Ստեդծագործող ու կատարող Ա. Բաբաջանյանը 50-ականթվականներից նվիրվեց նաև մանկավարժական գործունեությանը:
Կ.Իգումնովի ղեկավարությամբ յուրացրած սկզբունքներինգումարվում էր իր՝ ստեղծագործողի ու կատարողի փորձը, ինչըկոմպոզիտորին օգնեց կարճ ժամանակում մշակել դասավանդմանմեթոդական ճկուն հիմունքներ, որոնք շատ արդյունավետ եղան: Նրաղեկավարած դաշնամուրային դասարանի սաները (Ռ. Թանդիլյան, Ռ.Շուգարով, ուրիշներ) մասնագիտական հիանալի գիտելիքներ ձեռքբերեցին:
50-ական թվականների վերջից հիմնականում բնակվելովՄոսկվայում՝ Ա. Բաբաջանյանն ամեն տարի պարտադիր մի քանի ամիսանց էր կացնում Երևանում, իսկ 1963 թվականից՝ նաև Դիլիջանիկոմպոզիտորների ստեղծագործական տանը:
Ստեղծագործական ձևավորման տարիներին զերծ չմնալովազդեցություններից (Ս. Ռախմանիսով, Ա. Խաչատրյան), նահասունությունը դիմավորեց վառ գեղարվեստականանհատականության հաղթական հաստատումով և այնուհետև, թեև ոչհաճախակի, բայց հայ ու խորհրդային երաժշտության մեջ կարևորուղենիշներ հանդիսացող գործեր հեղինակելով:
Կոմպոզիտորի ստեղծագործական հասունության բարձրակետը 1959թվին ավարտված Ջութակի ու դաշնամուրի սոնատն է:
Բաբաջանյան-երաժշտի մտածողության առաջընթացի ազդակները թե´ արտաքին, թե´ ներքին էին: Դասական ու ժամանակակից,ժողովրդական ու պրոֆեսիոնալ երաժշտությունը մշտապես սնել էարվեստագետի երևակայությանը՝ միաժամանակ օգնելովինքնազարգացման հզոր ներուժի բացահայտմանը: Բնական վառօժտվածությունը դրսևորվեց ազգային մտածելակերպի ուկոմպոզիտորական արվեստի հնարքների սինթեզման ինքնատիպձևերով:
60-70-ական թվականներին գրված թավջութակի կոնցերտը, Վեցպատկերները, Պոեմը դաշնամուրի համար, թիվ 3 Լարային կվարտետըգեղարվեստական նոր մտածողություն, ազգայինի նորարարականդրսևորում, ժամանակակից գրելաոճի բացահայտող տպավորիչ գործերեն:
Խոշոր կտավի գործերի համեմատաբար սահմանափակ քանակըփոխհատուցվում էր դրանցից ամեն մեկի պարունակած սկզբունքայիննորարարությամբ, երաժշտական ժանրերի յուրովի մեկնաբանմամբ,ազգայինի գեղարվեստական անսպառ հնարավորությունների հմուտկիրառումով:
Սկիզբ առնելով դեռևս 40-ական թվականների վերջին՝ ընդլայնվեց ևԱ. Բաբաջանյանի ստեղծագործական կյանքում ինքնուրույն բնագավառդարձավ էստրադային երաժշտությունը, առավելապես երգը: Հայ և ռուսբանաստեղծների բանաստեղծությունները հիմք դարձան հրապուրիչմեղեդայնության, դինամիկ, ժամանակակից ռիթմական գծանկարունեցող, հաճախ պարայնությամբ հագեցած երգերի համար:Խորհրդային երկրի հարյուրավոր կոլեկտիվների, բազմաթիվմեներգիչների երկացանկում կոմպոզիտորի էստրադային երգերընկատելի տեղ գրավեցին:
Կոմպոզիտորի գործունեությամբ չի սպառվում երաժշտինկարագիրը: Դաշնակահար Ա. Բաբաջանյանի կատարումների հետ էկապված ազգային երաժշտական արվեստի ամենից փայլուն և իրտեսակի մեջ դեռևս չգերազանցված էջը: Կատարող Բաբաջանյաննուներ միմիայն իրեն հատուկ թավշյա, միաժամանակ հարուստ ուգունեղ հնչողություն: Նրա նվագի հմայքի բաղադրիչներն էին տիպիկ«դաշնամուրային» ձեռքերին փայլուն տիրապեւոելը, հնչյունայինհարուստ նրբերանգների խոր իմաստավորումը, միևնույն ժամանակ իրկատարողական ոճին հատուկ մոնումենտալությունն ումասշտաբայնությունը: Նրա կատարումը խորապես համոզում էրգեղարվեստական հայեցակարգի ամբողջությամբ, միասնությամբ,տրամաբանված բարձրակետերով: Հանդես գալով ժամանակակիցերաժշտական կատարողական արվեստի այնպիսի խոշորագույններկայացուցիչների հետ, ինչպիսիք էին Դավիթ Օյստրախն ուՍվյատոսլավ Կնուշևիցկին, նա ոչ միայն չէր զիջում այս երաժիտներին,այլև բարձրագույն մակարդակ էր դրսևորում:
Գեղարվեստական որոնումների ու հայտնաբերումների հագեցած ուհարուստ ուղի է անցել Բաբաջանյան-ստեղծագործողը: ժամանակայինորոշակի ընդմիջումներով ստեղծված ամեն մի նոր գործ որոշումներիու ձեռքբերումների որակական մի նոր, կարևոր մակարդակիարտահայտություն էր:
Դարաշրջանի գեղարվեստական «շնչառության» հանդեպ զգայուն ուընկալունակ երաժշտի գործերը արտացոլում էին ժամանակիմղումները, առաջադեմ հասարակության նախասիրությունները:
Կոմպոզիտորի խոշոր կտավի երկերը միմյանցից բաժանողժամանակը ճիշտ նվիրված է եղել նոր մտահղացումներիհասունացմանը, ուշագրավ գեղարվեստական հայեցակետի մշակմանը,գրելաոճի արհեստաբանական և տեխնիկական հնարավորություններիընդլայնմանը:
Օրինաչափ էր, որ ազգային պրոֆեսիոնալ նոր դպրոցի միծանրակշիռ մասը կապված էր Բաբաջանյանի անվան հետ:Խաչատրյանական արվեստի ազնիվ ու նվիրյալ ժառանգորդը լինելով՝նա ազգային երաժշտության մեջ ճանաչվեց անկաշկանդհուզականության հետ՝ խոր ու դրամատիկ մտորումներ մարմնավորող,ավանդականին հարազատության ու հավատարմության հետ՝ նորի սուրզգացողությամբ օժտված արվեստագետ, տարերային անմիջականությանհետ՝ կուռ ու կատարյալ կառույցին տիրապետող հեղինակ:
Ստեղծագործող Բաբաջանյանի խառնվածքին հարազատ էրազգայինի ու արդիականի այն սինթեզը, որը հատուկ Էր Ա.Խաչատրյանի երաժշտությանը, նրա վառ ու պատկերավոր աշխարհին:Բաբաջանյանին հարազատ էին Խաչատրյանի մշակած թեմատիկհամակարգի բնորոշ դրսևորումները:
Արվեստագետի իր ողջ Էությամբ, Ա. Բաբաջանյանն իր իսկդարաշրջանի ծնունդն Էր, նրա ջատագովը: Անկախ նրանից՝քնարական, վիպերգական, թե դրամատիկական ուղղվածություն ուներգործը, կերպարային բովանդակությամբ, հոգեկան լարվածքով, կրքերիհագեցվածությամբ այն արդիական Էր: Քնարականն ու վիպերգականը(Էպիկականը) կոմպոզիտորի գործերում ունեն իրենց հատուկ և'կամայնություն, և' ներքին դինամիզմ: Ա.Բաբաջանյանիստեղծագործությունների «հերոսներն» ըմբոստ են, եռանդով լեցուն,նրանք, նպատակասլաց լինելով, զուրկ չեն որոշ տարերայնությունից:Կոմպոզիտորի արվեստը գործուն Է, իր բնույթով՝ շարժուն, եզակիդեպքերում Է հայեցողական: Նման արվեստի իրականացման տհալուղիները կապված Էին ելևէջային հարմոնիկ ոլորտի ճկունության,դիսոնանտայնության, մետրառիթմային ընդգծված իմպուլսների հետ:
Ա. Բաբաջանյանի արվեստն իր անհողդողդ կամայնությամբ,հուզականի հագեցումով, չխամրող ներգործությամբ հաստատում էլավատեսականի առաջնայնությունը:
Ինչ ժանրի էլ դիմեր կոմպոզիտորը՝ գտնում էր դեպի ունկնդրիհոգին տանող ուղիներ: Նրա խառնվածքին հոգեհարազատ էր ունկնդրիջերմ արձագանքը և այդ իմաստով ևս նա շարունակում էր ԱրամԽաչատրյանի ստեղծագործական ավանդույթները: Ա. Բաբաջանյանիխառնվածքի էական դրսևորումներից մեկը հուզական բարձրագույնշիկացումն է: էքսպրեսիան, ներքին հզոր եռանդը. հատկապեսստեղծագործական վաղ ու միջին շրջաններում, պատկերավոր ուգունեղ դրսևորում են ստանում: Տարիների ընթացքում ավելի զուսպ էդառնում հուզական ներկապնակը: Տիպական է դառնում մտավորգործոնը: Այղ տեսակետից խորհրդանշնական է Ջութակի ուդաշնամուրի սոնատը:
Ժամանակակից երաժշտության նորագույն գեղարվեստականերևույթների հանդեպ կոմպոզիտորի հետաքրքրությունը մշտապեսստեղծագործական ակտիվ բնույթ է կրել: Խորհրդայինկոմպոզիտորներից առաջիններից մեկը դիմելով սերիալերաժշտությանը՝ նա Վեց պատկերներում վարպետորեն կիրառեց այն՝գործն ամենևին չզրկելով ազգային ինքնատիպությունից: Սերիալտեխնիկան, երաժշտական նյութի կազմակերպման նորհնարավորություններ ստեղծելով, ապահովում էր շարքի կուռկառուցվածքը:
Անդավաճան մնալով գեղարվեստական իր ուրույն տարերքին՝կոմպոզիտորը դոդեկաֆոնիայի ու սոնորայնության սկզբունքները(Թավջութակի կոնցերտ, Երրորդ լարային կվարտետ) ծառայեցնում է իրոճին, իսկ դա նշանակում էր՝ նաև ազգային երաժշտությանը:
Ինչպես ասվեց վերը, Ջութակի ու դաշնամուրի սոնատը նշագծեցկոմպոզիտորի ստեղծագործության բեկման կարևորագույն փուլը:Սոնատի երաժշտությունը վկայում է մտավորի ու հուզականի գեղեցիկներդաշնակաթյունը, ինչը հնարավոր է դարձրել համարձակորենընդլայնել և խորացնել ստեղծագործության բովանդակությունը, կերտելխորապես ներգործող կերպարներ: Առնական, կամային կերպարներիսուր հակադրում է իրականացվում իր բնույթով դրամատիկ սոնատիերեք մասերում, որոնք սերտորեն կապված են բովանդակությանմիջանցիկ զարգացմամբ:
Դրամատիկ հագեցումը, ողբերգականի ընդգծումը (աոաջին մաս),փիլիսոփայական խոհերը (երկրորդ մաս) ամբողջանում են հերոսականավարտում: Սոնատի կուռ դրամատուրգիան պայմանավորված բնույթովտարբեր, բայց ներքին իմաստով սերտորեն կապված կերպարներով,որոնց բացահայտմանը նպաստում է լայտմոտիվների հմուտ կիրառումը:
Սոնատի գեղարվեստական բարձր արժանիքները պայմանավորվածեն ջութակի ու դաշնամուրի կատարողական հարուստհնարավորությունների բազմակողմանի ու լիարժեք օգտագործմամբ:
Ա. Բաբաջանյանի հուզական, հորդաբուխ ու շքեղ «Հերոսականբալադը» նրա գեղարվեստական մտածողության նոր կողմերիբացահայտման վառ վկայությունն է: Թեման ու հինգ վարիացիաներընյութի ազատ ու անկաշկանդ շարադրանքի, իրենց բնույթով տարբերկերպարների հմուտ համադրման նմուշներ են: Որոշակիծրագրայնության սկզբունքը իրականացնելու նպատակովկոմպոզիտորը ստեղծում է հերոսական, ըմբոստ-ռոմանտիկական(առաջին), նուրբ քնարական (երկրորդ), տոնական, պարային (երրորդ),սգո-ողբերգական (չորրորդ) բազմաբնույթ կերպարներ և բնականորենընդհանրացնող կենսակայուն ֆինալային (հինգերորդ մաս) վարիացիա:Ազգային ոգով, տիպական դարձվածքներով հարուստ «Հերոսականբալադը» բացահայտեց կոմպոզիտոր-կատարողի՝ մենակատար գործիքի,ինչպես և նվագախմբի բազմահմուտ, հնարամիտ կիրառումը:Դաշնամուրային տրիոն ազգային երաժշտության ու դասական արվեստիավանդույթների, մասնավորապես, ազգային մեղեդային ուձայնակարգային ոլորտի և դասական տոնայնական համակարգիներդաշնակ մարմնավորման օրինակ է:
Դաշնամուրային տրիոն ստեղծվել էր այն տարիներին, երբկոմպոզիտորի համար առանձնակի թանկ էին Ռախմանինովիդաշնամուրայնությունը, երաժշտության անկաշկանդ հուզական-պոռթկումնալից, կոտ կազմակերպված ռիթմական գծանկարը,դրամատիկ լարվածությունը: Միևնույն ժամանակ, կոմպոզիտորիՏրիոյում կոմիտասյան ավանդույթների ստեղծագործական զարգացումնէ արտացոլվում:
Տրիոյի մասերի ինքնուրույնության կողքին, գործիամբողջականությանն են ծառայում միջանցիկ թեմատիկ կապերը,որոնք սկիզբ են առել դանդաղ նախաբանի խորհրդավոր հնչյուններից:Ստեղծագործությանը հատուկ են տոնայնական կոնտրաստները,հյութեղ հարմոնիկ լեզուն, ի վերջո, Ֆուգատոյի վերաճող պոլիֆոնիկերկխոսությունները, ենթաձայնային երանգներն ապահովում ենհուզական լարվածության բարձր աստիճանը, ինքնահաստատմանեռանդը: Դաշնամուրային տրիոյի շարադրանքի լարված ընթացքըգործին զարգացման թափ ու մասշտաբայնություն է հաղորդում:
Ա. Բաբաջանյանի «Պոեմը» և Վեց պատկերները գնահատվեցինորպես խորհրդային դաշնամուրային երաժշտությունը հարստացնող,նոր ուղիներ հարթող ստեղծագործությունները: Կոնտրաստներիդրամատուրգիայի սկզբունքով է ղեկավարվել կոմպոզիտորը իր Վեցպատկերներում: Նրբակերտ «ժողովրդականը», խտացած մտորումները՝«Խորալում», կամային կորովը՝ «Սասունցիների պարում»՝ շարքի այսբարձրակետը, նրա բնական կուլմինացիաներն են:
Ա. Բաբաջանյանի վերջին խոշոր կտավը՝ Դ.Շոստակովիչիհիշատակին նվիրված Լարային կվարտետը (թիվ 3), կոմպոզիտորինբնորոշող հուզական հագեցածության կողքին ունի ողբերգականմեդիտատիվ հատվածներ, որոնք ստեղծվել են՛ հեղինակի համար ոչբնութագրական զուսպ արտահայտչամիջոցներով միտումնավորսահմանափակվելու նպատակով:
Ա. Բաբաջանյանի գործերը մուտք գործեցին մեր ժողովրդի առօրյա՝կազմելով դրա գեղարվեստական նկարագրի անքակտելի մասը:
Комментариев нет:
Отправить комментарий