пятница, 21 марта 2014 г.

«Անուշ» վերլուծական

«Անուշ» պոեմը կարդալով՝ կարող ենք լրիվ պատկերացում կազմել ժամանակի բարքերի և սովորույթների մասին: Անուշն իր ժամակաշրջանի համեմատ բավականին համարձակ աղջիկ էր, նա համարձակվում էր հանդիպել չոբան Սարոյի հետ, խոսել զրուցել նրա հետ, իսկ այնուհետև  վերադառնում էր տուն և խաբում էր մորը՝ զանազան ստեր հորինելով: Նա ուներ նաև եղբայր՝ Մոսին: Անուշը նաև սնոտիապաշտ էր՝ ինչպես և իր ժամանակի բոլոր կանայք: Նա Համբարձման տոնին վիճակ հանելիս հանեց «վատ թուղթ» և դա պատճառ դարձավ, որ նա մտածի, թե իքն ամենադժբախտն է և թե իր ճակատագիրը խեղվելու է: Նա միանգամից հիշեց նաև, որ իրեն անիծել են, քանի որ նրա մայրը հաց չէր տվել պառավ դերվիշին և դառը մտքերը սկսեցին պատել նրա միտքը: Միգուցե, եթե վատ չտրամադրվեր և չհավատար այդ վատ գուշակությանը ամեն ինչ չլիներ այնպես, ինչպես եղավ: Այս պատմության դժբախտ վերջաբանի պատճառ դարձավ այն՝, որ կոխի ժամանակ Սարոն տեսնելով Անուշին և ոգևորվելով Մոսիի մեջքը խփեց գետնին, որը պատվի ոտնահարում էր համարվում:
Դրանից հետո Մոսին ցանկանում էր սպանել Մարոյին և դանակի միջոցով  «հանել» սերը Անուշի սրտից, իսկ Անուշը շարունակ երդվում էր, որ այլևս չի սիրի Սարոյին: Սարոն հասկացավ, որ եթե նա օրինական ձևով խնդրի Անուշի ձեռքը նրան չեն տա Անուշին, այդ-իսկ պատճառով էլ նա փախցրեց Անուշին: Իսկ Անուշը քիչ ժամանակ անց վերադարձավ և իհարկե արժանացավ ծնողների և շրջապատի հանիմանությանը: Իսկ Մոսին էլ պատիվը «փրկելու » համար սպանեց Սարոյին և խեղեց, թե՛ Անուշի, թե՛ Սարոյի ճակատագրերը, քանի որ դրանից հետո էլ Անուշը խելագարվեց և նետեց իրեն Դեբեթ գետը: Մոսին իմ կարծիքով այդքան էլ մեղավոր չէր, նա ժամանակի զոհն էր, եթե այդ դեպքերը տեղի ունենային մեր ժամանակներում նա կունենար այլընտրանք և պատիվը փրկելու այլ միջոց: Այնուամենայնիվ նրանք բոլորն էլ ժամանակի ու բարքերի զոհերն էին: Ժամանակի և սովորույթների մյուս զոհերն էին նաև Թումանյանի մյուս հերոսները, օրինակ՝ Մարոն: Եվ եթե այդ ժամանակներում հայերն ունանային ավելի ժամանակակից մտածելակերպ գուցե չլինեին այդքան զոհեր:
Թումանյանն իմ կարծիքով ազգային գրող է՝ ազգային բառիս բուն իմաստով: Նրա բոլոր ստեղծագործություններն արտացոլում են ազգայինը՝ սկսած հեքիաթներից, վերջացրած պոեմներով: Նա մեր հայ գրողներից միակն է, ում կենսագրականը արտացոլում է հայի բնավորությունն ու մենտալիտետը: Թումանյանն ինձ համար հետաքրքիր գրող է, եթե անգամ հետաքրքրությամբ չկարդաս նրա ստեղծագործությունները, ապա զուտ քո արմատների և ավանդույթների մասի տեղեկությունները քեզ պետք է հետաքրքրեն, քանի որ ուրիշ ոչ մի գրող չի անդրադառնում դրանց: Դա նաև կարելի է համարել ազգի պահպանման գործոն: Ինձ Թումանյանի ստեղծագործությունները հետաքրքրել են հենց դրա համար, ես հենց դրանց միջոցով ծանոթացա հայերի շատ ավանդույթներին, որոնք այսօր անգամ ծիծաղելի են թվում:

Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger