пятница, 21 марта 2014 г.

Քրիստափոր Կոլումբոս


Քրիստափոր Կոլումբոսը (Ջենովայի բարբառով՝ Christoffa Corombo. իսպաներեն՝ Cristóbal Colón. լատիներեն՝ Christophorus Columbus) (օգոստոսի 25-ի և հոկտեմբերի 30-ի միջև, 1451 - մայիսի 20, 1506), ջենոացի ծովագնաց, գաղութատեր և հետազոտող է եղել, ում Ատլանտիկ Օվկիանոսի վրա ճամփորդությունները ֆինանսավորված Իսպանիայի Իզաբելլա Թագուհու կողմից աջակցեց ընդհանուր Եվրոպայի՝ արևմտյան Ամերիկայի կիսագնդում գտնվող Ամերիկյան մայրցամաքների լավատեղյակության։ Հետևելով երկրի գնդաձևության մասին անտիկ ուսմունքին և ժամանակի գիտնականերին կողմից երկրագնդի չափերի սխալ հաշվարկումներին՝ Կոլումբոսի ծրագրում է գտնել Հնդկաստան տանող ամենակարճ ճանապարհը: 1492-ին դուրս է եկել Պալոսի նավահանգստից (3 նավով)և, կտրելով Ատլանտյան օվկիանոսը մերձարևադարձային գոտում, հոկտեմբերի 12-ին(համարվում է Ամերիկայի հայտնադործման պաշտոնական օրը) հայտնագործել է Բահամյան կղզիախմբի Ման Սալվադոր կղզին: Ուսումնասիրելով Կուբա կղզու հյուսիսարևելյան ծովափի մի մասը և Հայիթի կղզին՝ Կոլումբոսը վերադարձել է Կաստիլիա(1493):
1493—1504-ին Կոլումբոսը ևս 3 ճանապարհորդություն է կատարել դեպի Ամերիկայի ափերը, որը նա ընդունել է որպես Հնդկաստան, իսկ տեղացիներին՝ հնդիկներ: Այդ ճանապարհորդությունների ընթացքում Կոլումբոսը հայտնաբերել է Մեծ և Փոքր Անտիլյան կղզիախմբերը, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի՝ Հոնդուրասի, Նիկարագուայի, Կոստա Ռիկայի և Պանամայի Կարիբյան ափերը, հասել մինչև Օրինոկոյի արմ. բազուկի գետաբերանը: Կոլումբոսի հայտնագործությունները համաշխարհային պատմական նշանակություն ունեցան. դրանից հետո էր, որ ամերիկյան ցամաքն ընդգրկվեց մարդկության աշխարհագրական պատկերացումների մեջ, սկսվեց Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանը, և հիմք դրվեց գաղութային տերությունների առաշացմանը: Դրանով հանդերձ, որ ինքը առաջինը չէր, որ Եվրոպայից Ամերիկա հասներ նրան նախորդում էին Նորվեգացիները՝ Լեյֆ Էրիկսոնիառաջնորդությամբ, ով 500 տարի նախքան Կոլումբոսը ժամանակավոր ավան էր կառուցել L'Anse aux Meadows-ում[1] - Կոլումբոսը տարածված կոնտակտ նախաձեռնեց Եվրոպացիների և բնիկ Ամերիկացիների միջև։ Հիսպանիոլա կղզու վրա ավան ստեղծելու իր քանի փորձերում, նա անձնապես նախաձեռնեց իսպանական գաղութացման ընթացքը, որը նախորդում էր «Նոր Աշխարհի» ընդհանուր Եվրոպական գաղութացման։ («Նախակոլումբական» տերմինը ընդհանրապես օգտագործվում է Ամերիկայի մարդկանց և մշակույթներին՝ նախքան Կոլումբոսի և իր Եվրոպացի հետնորդների ժամանման վերաբերելու համար)
Իր նախնական 1492 թվականի ճամբարը պատահեց ազգային իմպերիալիզմի աճման և զարգացող ազգ-երկրների տնտեսական մրցության կրիտիկալ ժամանակ, որոնք առևտրական երթուղիների հիմնադրումից և գաղութացումից հարստություն էին որոնում։ Այս հասարակաքաղաքական եղանակում, Կոլումբոսի հեռաձիգ կանխագիծը շահեց Իսպանիայի Թագուհի Իզաբելլայի ուշադրությունը։ Երկրիշրջագիծը խիստ թերագնահատելով, նա ենթադրում էր, որ Իբերիայից Օստ Ինդիա տանող արևելյան երթուղին ավելի կարճ և ուղիղ է լինելու քան Արաբիայից անցնող ցամաքային երթուղին։ Եթե դա ճիշտ լիներ, ապա իրավունք կտար Իսպանիային՝ մտնել շահութաբեր համեմունքի առևտրի մեջ, որ մինչև այդ արաբների և իտալացիների ձեռքում էր։ Իր գծած կուրսին հետևելով, նա փոխարենը Բահամյան կղզիների արշիպելագոյում վայրէջք կատարեց մի տեղայնության վրա, որը անվանեց «Սան Սալվադոր»: Հյուսիսային Ամերիկյան կղզին Արևելյան Ասիայի մայրցամաքի հետ սխալվելով, նրա բնակիչներին անվանեց «հնդիկներ» (Indios)։
Ակադեմիկական համաձայնությունն այն է, որ Կոլումբոսը ծնվել է Գենոայում, թեև այլ տեսություններ կան նրա ծագման մասին։ Christopher Columbus անվանումը լատիներեն Christophorus Columbus-ի անգլիացումն է։ Սկզբնական անունը Լիգուրերենգենոական լեզվով Christoffa[2] Corombo[3] է եղել։ Իտալերենում դա փոխվում է՝ Cristoforo Colombo, պորտուգալերենում՝ Cristóvão Colombo (նախկինումChristovam Colom), և իսպաներենում՝ Cristóbal Colón-ի։
Կոլումբոսի 1492 թվականի Ամերիկայում վայրէջքը նշվում է իբրև Կոլումբոսի Օր՝ Իսպանիայում և Ամերիկաներում հոկտեմբերի 12-ին. դրա բացառությունն է ԱՄՆ-ն, որտեղ այն նշվում է հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի։


Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger