четверг, 20 марта 2014 г.

Առնո Բաբաջանյան

 «Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի»: Այդպիսին է մեր արվեստիմեծաշնորհ ներկայացուցիչներից մեկի՝ Առնո Բաբաջանյանիխորհրդանշական խոստովանությունը:
Շուրջ կես դար շարունակվեց ստեղծագործող ու կատարող,երաժշտության մոլեռանդ սիրահար արվեստագետի գործունեությունը,որն աոաջին իսկ քայլերից գրավեց երաժշտասեր հասարակայնությանուշադրությունը:
Առնո Բաբաջանյանը երևանցի էրՆրա մանկությունն ուպատանեկությունը իր իսկ՝ երաժշտի ասելովանբաժանելիորենկապված էին նոր Երևանի կազմավորմանքաղաքի ինքնահաստատմանհետԵրևանում է ձևավորվել ապագա երաժշտի գեղարվեստականխառնվածքըսկզբնավորվել և տարիների ընթացքում խորացելազգայինի իր ըմբռնումը:
ԱԲաբաջանյանի նախնիների մեջինչպես և ընտանիքումմասնագիտությամբ երաժիշտներ չեն եղելսակայն հայրըոչ միայներաժշտության մեծ սիրահար էրայլև քյամանչաշվի ու ֆիսհարմոն էրնվագում: «Հատկապես հոգեպարար էր նրա շվինիսկ «Դլե յամանը»լսել էր պետք»,- հուզմունքով հիշել է հետագայում կոմպոզիտորըՆմանգեղարվեստական տպավորությունները ազգայինի հարազատությանվկայություններ ենԱզգայինի խորացմանը ծառայեց անձնվերհայրական սերըիր երկիրը և իր մշակույթն անսահման սիրող մարդումշտական ազդեցությունըինչպես և շփումը ականավոր հայմտավորականների հետ:
Մինչև իր կյանքի վերջին օրերը Առնո Բաբաջանյանը սրբությամբպահպանեց Եղիշե Չարենցի հետ պատանեկության տարիներինհանդիպման մասին թանկ հուշերըԵՉարենցի որոշմամբ 1932 թվինհրատարակվեց ԱԲաբաջանյանի «Պիոներական քայլերգը», մեծբանաստեղծի հեռատեսության վառ վկայություններից մեկը:
Ճակատագրի բերմամբ մանկապարտեզի ավարտական խմբում այլերեխաների շարքում Առնոյի լսողությունը ստուգել էր ԱրամԽաչատրյանն ու խորհուրդ տվել լրջորեն նվիրվել երաժշտությանը:
Ե.Խոսրովյանի դաշնամուրի դասերը երաժշտության ասպարեզումմասնագիտանալու սկիզբը դրինԴաշնամուրի դասարանում ուսումըլուրջ ագդակ էր ստեղծագործությանը նվիրվելուԵ.Խոսրովյանիդասերին հետևեցին երաժշտի ձևավորման համար բացառիկ կարևորպարապմունքները ԿԻգումնովի ղեկավարությամբ՝ սկզբում Երևանում,այնուհետև Մոսկվայի կոնսերվատորիայումԴաշնամուրային դասերինզուգահեռ ԱԲաբաջանյանը ստեղծագործության դասընթաց էր անցնումՎ.Տալյանի մոտՎերջինիս խելացի ու հեռատես ղեկավարությամբերիտասարդ երաժիշտըպրոֆեսիոնալ գիտելիքների հետյուրացնումէր և ազգային երաժշտության ոճական բնորոշ հատկանիշները:
Հարուստ ու բազմաժանր դաշնամուրային գրականությանբարձրարժեք նմուշների կատարումը, (իսկ այդ մասին մշտապեսմտահոգված էր ԿԻգումնովըխթանում էին նրա ստեղծագործականորոնումները:
Մոսկվայի Հայաստանի Կուլտուրայի տանը կից ստուդիայում Հ.ԼիտվինսկուՆՊեյկոյիԴՌոգալ-Լևիցկու ղեկավարությամբպարապմունքները հզոր ազդակ էին ստեղծագործական այնինքնահաստատմանորի աոաջին տպավորիչ արտահայտություններիցէր Պոլիֆոնիկ սոնատը դաշնամուրի համարԵրիտասարդստեղծագործողի առաջխաղացման մասին վկայող այդ գործը լուրջներդրում էր հայ կոմպոզիտորական արվեստումսակայն այդ փաստնընկալվեց և արժեքավորվեց գրեթե տասը տարվա ուշացումով:
1947 թվին ԱԲաբաջանյանին բախտ վիճակվեց մասնակցելՊրահայում կայացած Երիտասարդության աոաջին միջազգայինփառատոնինուր բարձր գնահատվեց ու մրցանակի արժանացավ նրա«Բարձրացրեք բարեկամության դրոշները» երգը:
Անդրանիկ այդ հավաքի մասշտաբներըբազմատեսակմիջոցառումներըբազմազգտարբեր ճակատագրերի տերերիտասարդների հետ հուզիչ հանդիպումները նման շփման անսովորմթնոլորտը վառ տպավորություն թողեցին նրա վրա:Երիտասարդության միջազգային այդ հավաքը լուրջ խթան էր արվեստիհասարակական դերի ու տեղիհետևաբար և ստեղծագործողիպարտավորության:
Ուսումը Մոսկվայումգեղարվեստական հարուստտպավորությունները խթանեցին սեփական գեղագիտական-գեղարվեստական իդեալների բյուրեղացումըորոնց նոր երանգներկհաղորդի ժամանակի բոտն ընթացքը:
50-ական թվականների սկզբին նա ավարտեց «Հերոսական բալադը»,որը երիտասարդության փառատոնից ստացած տպավորությունների,ժամանակակից երիտասարդության ճակատագրի մասին խոհերիյուրովի արտացոլումը դարձավ: «Հերոսական բալադին» հաջորդողդաշնամուրային տրիոն վկայեց գեղարվեստական նոր որոնումների,նոր ձեռքբերումների մասին:
Ստեդծագործող ու կատարող ԱԲաբաջանյանը 50-ականթվականներից նվիրվեց նաև մանկավարժական գործունեությանը:
Կ.Իգումնովի ղեկավարությամբ յուրացրած սկզբունքներինգումարվում էր իր՝ ստեղծագործողի ու կատարողի փորձըինչըկոմպոզիտորին օգնեց կարճ ժամանակում մշակել դասավանդմանմեթոդական ճկուն հիմունքներորոնք շատ արդյունավետ եղանՆրաղեկավարած դաշնամուրային դասարանի սաները (ՌԹանդիլյանՌ.Շուգարովուրիշներմասնագիտական հիանալի գիտելիքներ ձեռքբերեցին:
50-ական թվականների վերջից հիմնականում բնակվելովՄոսկվայում՝ ԱԲաբաջանյանն ամեն տարի պարտադիր մի քանի ամիսանց էր կացնում Երևանումիսկ 1963 թվականից՝ նաև Դիլիջանիկոմպոզիտորների ստեղծագործական տանը:
Ստեղծագործական ձևավորման տարիներին զերծ չմնալովազդեցություններից (ՍՌախմանիսովԱԽաչատրյան), նահասունությունը դիմավորեց վառ գեղարվեստականանհատականության հաղթական հաստատումով և այնուհետևթեև ոչհաճախակիբայց հայ ու խորհրդային երաժշտության մեջ կարևորուղենիշներ հանդիսացող գործեր հեղինակելով:
Կոմպոզիտորի ստեղծագործական հասունության բարձրակետը 1959թվին ավարտված Ջութակի ու դաշնամուրի սոնատն է:
Բաբաջանյան-երաժշտի մտածողության առաջընթացի ազդակները թե´ արտաքինթե´ ներքին էինԴասական ու ժամանակակից,ժողովրդական ու պրոֆեսիոնալ երաժշտությունը մշտապես սնել էարվեստագետի երևակայությանը՝ միաժամանակ օգնելովինքնազարգացման հզոր ներուժի բացահայտմանըԲնական վառօժտվածությունը դրսևորվեց ազգային մտածելակերպի ուկոմպոզիտորական արվեստի հնարքների սինթեզման ինքնատիպձևերով:
60-70-ական թվականներին գրված թավջութակի կոնցերտըՎեցպատկերներըՊոեմը դաշնամուրի համարթիվ 3 Լարային կվարտետըգեղարվեստական նոր մտածողությունազգայինի նորարարականդրսևորումժամանակակից գրելաոճի բացահայտող տպավորիչ գործերեն:
Խոշոր կտավի գործերի համեմատաբար սահմանափակ քանակըփոխհատուցվում էր դրանցից ամեն մեկի պարունակած սկզբունքայիննորարարությամբերաժշտական ժանրերի յուրովի մեկնաբանմամբ,ազգայինի գեղարվեստական անսպառ հնարավորությունների հմուտկիրառումով:
Սկիզբ առնելով դեռևս 40-ական թվականների վերջին՝ ընդլայնվեց ևԱԲաբաջանյանի ստեղծագործական կյանքում ինքնուրույն բնագավառդարձավ էստրադային երաժշտությունըառավելապես երգըՀայ և ռուսբանաստեղծների բանաստեղծությունները հիմք դարձան հրապուրիչմեղեդայնությանդինամիկժամանակակից ռիթմական գծանկարունեցողհաճախ պարայնությամբ հագեցած երգերի համար:Խորհրդային երկրի հարյուրավոր կոլեկտիվներիբազմաթիվմեներգիչների երկացանկում կոմպոզիտորի էստրադային երգերընկատելի տեղ գրավեցին:
Կոմպոզիտորի գործունեությամբ չի սպառվում երաժշտինկարագիրըԴաշնակահար ԱԲաբաջանյանի կատարումների հետ էկապված ազգային երաժշտական արվեստի ամենից փայլուն և իրտեսակի մեջ դեռևս չգերազանցված էջըԿատարող Բաբաջանյաննուներ միմիայն իրեն հատուկ թավշյամիաժամանակ հարուստ ուգունեղ հնչողությունՆրա նվագի հմայքի բաղադրիչներն էին տիպիկ«դաշնամուրային» ձեռքերին փայլուն տիրապեւոելըհնչյունայինհարուստ նրբերանգների խոր իմաստավորումըմիևնույն ժամանակ իրկատարողական ոճին հատուկ մոնումենտալությունն ումասշտաբայնությունըՆրա կատարումը խորապես համոզում էրգեղարվեստական հայեցակարգի ամբողջությամբմիասնությամբ,տրամաբանված բարձրակետերովՀանդես գալով ժամանակակիցերաժշտական կատարողական արվեստի այնպիսի խոշորագույններկայացուցիչների հետինչպիսիք էին Դավիթ Օյստրախն ուՍվյատոսլավ Կնուշևիցկիննա ոչ միայն չէր զիջում այս երաժիտներին,այլև բարձրագույն մակարդակ էր դրսևորում:
Գեղարվեստական որոնումների ու հայտնաբերումների հագեցած ուհարուստ ուղի է անցել Բաբաջանյան-ստեղծագործողըժամանակայինորոշակի ընդմիջումներով ստեղծված ամեն մի նոր գործ որոշումներիու ձեռքբերումների որակական մի նորկարևոր մակարդակիարտահայտություն էր:
Դարաշրջանի գեղարվեստական «շնչառության» հանդեպ զգայուն ուընկալունակ երաժշտի գործերը արտացոլում էին ժամանակիմղումներըառաջադեմ հասարակության նախասիրությունները:
Կոմպոզիտորի խոշոր կտավի երկերը միմյանցից բաժանողժամանակը ճիշտ նվիրված է եղել նոր մտահղացումներիհասունացմանըուշագրավ գեղարվեստական հայեցակետի մշակմանը,գրելաոճի արհեստաբանական և տեխնիկական հնարավորություններիընդլայնմանը:
Օրինաչափ էրոր ազգային պրոֆեսիոնալ նոր դպրոցի միծանրակշիռ մասը կապված էր Բաբաջանյանի անվան հետ:Խաչատրյանական արվեստի ազնիվ ու նվիրյալ ժառանգորդը լինելով՝նա ազգային երաժշտության մեջ ճանաչվեց անկաշկանդհուզականության հետ՝ խոր ու դրամատիկ մտորումներ մարմնավորող,ավանդականին հարազատության ու հավատարմության հետ՝ նորի սուրզգացողությամբ օժտված արվեստագետտարերային անմիջականությանհետ՝ կուռ ու կատարյալ կառույցին տիրապետող հեղինակ:
Ստեղծագործող Բաբաջանյանի խառնվածքին հարազատ էրազգայինի ու արդիականի այն սինթեզըորը հատուկ Էր Ա.Խաչատրյանի երաժշտությանընրա վառ ու պատկերավոր աշխարհին:Բաբաջանյանին հարազատ էին Խաչատրյանի մշակած թեմատիկհամակարգի բնորոշ դրսևորումները:
Արվեստագետի իր ողջ ԷությամբԱԲաբաջանյանն իր իսկդարաշրջանի ծնունդն Էրնրա ջատագովըԱնկախ նրանից՝քնարականվիպերգականթե դրամատիկական ուղղվածություն ուներգործըկերպարային բովանդակությամբհոգեկան լարվածքովկրքերիհագեցվածությամբ այն արդիական ԷրՔնարականն ու վիպերգականը(Էպիկականըկոմպոզիտորի գործերում ունեն իրենց հատուկ և'կամայնությունևներքին դինամիզմԱ.Բաբաջանյանիստեղծագործությունների «հերոսներն» ըմբոստ ենեռանդով լեցուն,նրանքնպատակասլաց լինելովզուրկ չեն որոշ տարերայնությունից:Կոմպոզիտորի արվեստը գործուն Էիր բնույթով՝ շարժունեզակիդեպքերում Է հայեցողականՆման արվեստի իրականացման տհալուղիները կապված Էին ելևէջային հարմոնիկ ոլորտի ճկունության,դիսոնանտայնությանմետրառիթմային ընդգծված իմպուլսների հետ:
ԱԲաբաջանյանի արվեստն իր անհողդողդ կամայնությամբ,հուզականի հագեցումովչխամրող ներգործությամբ հաստատում էլավատեսականի առաջնայնությունը:
Ինչ ժանրի էլ դիմեր կոմպոզիտորը՝ գտնում էր դեպի ունկնդրիհոգին տանող ուղիներՆրա խառնվածքին հոգեհարազատ էր ունկնդրիջերմ արձագանքը և այդ իմաստով ևս նա շարունակում էր ԱրամԽաչատրյանի ստեղծագործական ավանդույթներըԱԲաբաջանյանիխառնվածքի էական դրսևորումներից մեկը հուզական բարձրագույնշիկացումն էէքսպրեսիաններքին հզոր եռանդըհատկապեսստեղծագործական վաղ ու միջին շրջաններումպատկերավոր ուգունեղ դրսևորում են ստանումՏարիների ընթացքում ավելի զուսպ էդառնում հուզական ներկապնակըՏիպական է դառնում մտավորգործոնըԱյղ տեսակետից խորհրդանշնական է Ջութակի ուդաշնամուրի սոնատը:
Ժամանակակից երաժշտության նորագույն գեղարվեստականերևույթների հանդեպ կոմպոզիտորի հետաքրքրությունը մշտապեսստեղծագործական ակտիվ բնույթ է կրելԽորհրդայինկոմպոզիտորներից առաջիններից մեկը դիմելով սերիալերաժշտությանը՝ նա Վեց պատկերներում վարպետորեն կիրառեց այն՝գործն ամենևին չզրկելով ազգային ինքնատիպությունիցՍերիալտեխնիկաներաժշտական նյութի կազմակերպման նորհնարավորություններ ստեղծելովապահովում էր շարքի կուռկառուցվածքը:
Անդավաճան մնալով գեղարվեստական իր ուրույն տարերքին՝կոմպոզիտորը դոդեկաֆոնիայի ու սոնորայնության սկզբունքները(Թավջութակի կոնցերտԵրրորդ լարային կվարտետծառայեցնում է իրոճինիսկ դա նշանակում էր՝ նաև ազգային երաժշտությանը:
Ինչպես ասվեց վերըՋութակի ու դաշնամուրի սոնատը նշագծեցկոմպոզիտորի ստեղծագործության բեկման կարևորագույն փուլը:Սոնատի երաժշտությունը վկայում է մտավորի ու հուզականի գեղեցիկներդաշնակաթյունըինչը հնարավոր է դարձրել համարձակորենընդլայնել և խորացնել ստեղծագործության բովանդակությունըկերտելխորապես ներգործող կերպարներԱռնականկամային կերպարներիսուր հակադրում է իրականացվում իր բնույթով դրամատիկ սոնատիերեք մասերումորոնք սերտորեն կապված են բովանդակությանմիջանցիկ զարգացմամբ:
Դրամատիկ հագեցումըողբերգականի ընդգծումը (աոաջին մաս),փիլիսոփայական խոհերը (երկրորդ մասամբողջանում են հերոսականավարտումՍոնատի կուռ դրամատուրգիան պայմանավորված բնույթովտարբերբայց ներքին իմաստով սերտորեն կապված կերպարներով,որոնց բացահայտմանը նպաստում է լայտմոտիվների հմուտ կիրառումը:
Սոնատի գեղարվեստական բարձր արժանիքները պայմանավորվածեն ջութակի ու դաշնամուրի կատարողական հարուստհնարավորությունների բազմակողմանի ու լիարժեք օգտագործմամբ:
ԱԲաբաջանյանի հուզականհորդաբուխ ու շքեղ «Հերոսականբալադը» նրա գեղարվեստական մտածողության նոր կողմերիբացահայտման վառ վկայությունն էԹեման ու հինգ վարիացիաներընյութի ազատ ու անկաշկանդ շարադրանքիիրենց բնույթով տարբերկերպարների հմուտ համադրման նմուշներ ենՈրոշակիծրագրայնության սկզբունքը իրականացնելու նպատակովկոմպոզիտորը ստեղծում է հերոսականըմբոստ-ռոմանտիկական(առաջին), նուրբ քնարական (երկրորդ), տոնականպարային (երրորդ),սգո-ողբերգական (չորրորդբազմաբնույթ կերպարներ և բնականորենընդհանրացնող կենսակայուն ֆինալային (հինգերորդ մասվարիացիա:Ազգային ոգովտիպական դարձվածքներով հարուստ «Հերոսականբալադը» բացահայտեց կոմպոզիտոր-կատարողի՝ մենակատար գործիքի,ինչպես և նվագախմբի բազմահմուտհնարամիտ կիրառումը:Դաշնամուրային տրիոն ազգային երաժշտության ու դասական արվեստիավանդույթներիմասնավորապեսազգային մեղեդային ուձայնակարգային ոլորտի և դասական տոնայնական համակարգիներդաշնակ մարմնավորման օրինակ է:
Դաշնամուրային տրիոն ստեղծվել էր այն տարիներիներբկոմպոզիտորի համար առանձնակի թանկ էին Ռախմանինովիդաշնամուրայնությունըերաժշտության անկաշկանդ հուզական-պոռթկումնալիցկոտ կազմակերպված ռիթմական գծանկարը,դրամատիկ լարվածությունըՄիևնույն ժամանակկոմպոզիտորիՏրիոյում կոմիտասյան ավանդույթների ստեղծագործական զարգացումնէ արտացոլվում:
Տրիոյի մասերի ինքնուրույնության կողքինգործիամբողջականությանն են ծառայում միջանցիկ թեմատիկ կապերը,որոնք սկիզբ են առել դանդաղ նախաբանի խորհրդավոր հնչյուններից:Ստեղծագործությանը հատուկ են տոնայնական կոնտրաստները,հյութեղ հարմոնիկ լեզունի վերջոՖուգատոյի վերաճող պոլիֆոնիկերկխոսություններըենթաձայնային երանգներն ապահովում ենհուզական լարվածության բարձր աստիճանըինքնահաստատմանեռանդըԴաշնամուրային տրիոյի շարադրանքի լարված ընթացքըգործին զարգացման թափ ու մասշտաբայնություն է հաղորդում:
ԱԲաբաջանյանի «Պոեմը» և Վեց պատկերները գնահատվեցինորպես խորհրդային դաշնամուրային երաժշտությունը հարստացնող,նոր ուղիներ հարթող ստեղծագործություններըԿոնտրաստներիդրամատուրգիայի սկզբունքով է ղեկավարվել կոմպոզիտորը իր ՎեցպատկերներումՆրբակերտ «ժողովրդականը», խտացած մտորումները՝«Խորալում», կամային կորովը՝ «Սասունցիների պարում»՝ շարքի այսբարձրակետընրա բնական կուլմինացիաներն են:
ԱԲաբաջանյանի վերջին խոշոր կտավը՝ Դ.Շոստակովիչիհիշատակին նվիրված Լարային կվարտետը (թիվ 3), կոմպոզիտորինբնորոշող հուզական հագեցածության կողքին ունի ողբերգականմեդիտատիվ հատվածներորոնք ստեղծվել են՛ հեղինակի համար ոչբնութագրական զուսպ արտահայտչամիջոցներով միտումնավորսահմանափակվելու նպատակով:
ԱԲաբաջանյանի գործերը մուտք գործեցին մեր ժողովրդի առօրյա՝կազմելով դրա գեղարվեստական նկարագրի անքակտելի մասը:

Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger