Հովհաննես Շիրազ (Օնիկ Կարապետյան) (Ապրիլ 27, 1914 Գյումրի — Մարտ14, 1984 Երևան), հայ մեծանուն բանաստեղծ։
Կենսագրություն
Ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում՝ Ռուսաստանիկայսրություն (այժմ Գյումրի, Հայաստան)։ Մայրը՝ Աստղիկը, այրիացել էր նրա ծննդից քիչառաջ, Հայկական ցեղասպանության ընթացքում: [1] Շիրազը մեծացավ աղքատությանմեջ: Առաջին գործը՝ «Գարնան սկիզբ» անվանմամբ հրատարակվեց 1935 թ.:Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է«Շիրազ» գրական անունը,որովհետև«Այս երիտասարդի պոեմները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերիբուրմունքն ունեն" (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով):Ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվանԳրականության ինստիտուտում: 1958 թ. հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքիառաջին հատորը: Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թ. և 1974 թ.Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները:
Շիրազի ստեղծագործությունների մեծ մասը չափածո է: Նա հեղինակ է հանրաճանաչհայրենասիրական և լիրիկական պոեմների, որոնցից են՝«Անի»,«Իմ մայրիկ», «Թող իմսերը գաղտնի մնա»,«Սիամանթո և Խաջեզար»,«Էքսպրոմ»,«Հեթանոսական սիրոնման»,«Իմ սուրբ Հայրենիք»,«Հայերի ճակատագիր»,«Անդրանիկին», և այլն: Նա գրել է"Հայկական Դանթեական-էսսեն", որը Հայկական ցեղասպանության մասին է, թեմա, որնարգելված էր Սովետական Միությունում. Գլուխգործոց համարվող այսստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941թ.[2] Շիրազի կենդանության օրոքայդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Սովետական Միությունում և միքանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում: Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող)լույս տեսավ Երևանում 1990 թ.:
Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր: Նրանցտղան՝ Արա Շիրազը քանդակագործ է: Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխաունեցավ: Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր:
Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցըև Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց: Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել էՀովհաննես Շիրազի տուն-թանգարանը:[3]
Հուշատախտակ այն տանը, որտեղ ապրել է Շիրազը. Երևան, Մաշտոցի պողոտա
Комментариев нет:
Отправить комментарий