Մհեր Մկրտչյան
| |
Բնագիր ԱԱՀ
|
Մհեր Մկրտչյան
|
Ծնվել է`
|
հուլիսի 4, 1930
|
Ծնվելու վայր`
| |
Վախճանվել է`
| |
Վախճանի օր`
|
դեկտեմբերի 29, 1993 (63 տարեկան)
|
Ազգություն`
| |
Մասնագիտություն
|
Դերասան
|
Ակտիվ շրջան
|
1955–1989
|
Ժանրեր
| |
Ընտրանի
| |
Ամուսին(ներ)
|
Դոնարա Մկրտչյան
(2 երեխա),Թամարա Հովհաննեսյան (ամուսնալուծված) |
Երեխա(ներ)
|
2 երեխա
|
Մհեր Մուշեղի Մկրտչյան (Հուլիս 4, 1930 - Դեկտեմբեր 29, 1993), նշանավոր հայդերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու։
Կենսագրություն
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել էթատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականին սովորել է Մռավյանի անվանթատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947թվականին ընդգրկվել է նույն թատրոնիհիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքրդերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։
1953 թ-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էրգեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։
1959 թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99»կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլհանդիսատեսը չի մոռանում։
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը,էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանինհնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»),Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա(«Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։
Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկականկերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրումէին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասիգերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնությունունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցինպետական բարձր պարգևներով։
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի տուն -թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործությանվերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից [[1]]:
Մեջբերումներ Մհեր Մկրտչյանի մասին
Մհեր Մկրտչյանը, իրոք, ծնված է բեմի համար... Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները...
Ես լիովին հավատացած եմ, որ Մհերը դերասան է ծնվել։
Մեծ է Մհեր Մկրտչյանի հմայքը։ Նա գիտե բեմում առինքնող գեղեցկությամբ երևալուգաղտնիքը` բնության մեծ պարգևը։
Комментариев нет:
Отправить комментарий