суббота, 22 марта 2014 г.

Արշակունիների արքայատոհմ

Արշակունիների արքայատոհմը եղել է Պարթեվստանում, առաջացել է Ք.Ա. 3-րդ դարի կեսերին, մոտովարապես 250թ-ին: Ներկայիս և միջին Ասիայի տարածքում, այս արքայատոհմի հիմնադիրը եղել է Արշակը, որը հայերեն նշանակում է արջ: Հայաստանում արշակունիների հիմնադիր թագավորը եղել է Տրդատ Ա արշակունին, նա կառավարել է 66-88թ.: Տրդատ Ա-ն հաղթել է հռոմեացիներին 62թ. Հռեանդեաի ճակատամարտում, 72թ. Հաղթել է Իբերացիներին(վրաստան), 75թ. Ալաներին(օսերին): Եղել է Շինարար արքա, նա կառուցել է Գառնու Հեթանոսական տաճարը:Տրդատ Ա-ն վերակառուցեց Արտաշատ մայրաքաղաքը և Գառնու տաճարը: Սանատրուկ Բ-ն 88-110թ., նա կառուցել է Մծուրք քաղաքը Մշո դաշտում Արածանի գետի ափին:Սանատրուկի մասին գրել են պատմիչ Արիանոսը Սանատրուկին համարելով արդար և ազնիվ ընթերցասեր թագավոր: Վաղարշ Ա-ն 117-140թ, Վաղարշը կառուցել է Վաղարշապատ մայրաքաղաքը, ներկային Էջմիածինը, Շրեշ բլուրի վրա: Նրան հաջորդել է Հռոմի դրածո, ազգությամբ հայ Սոհեմոս թագավորը 144-160թ.: Սոհեմոսին հաջորդել է Պարթև Բակուր արշակունին 161-163թ.:Նա զոհ դառցավ Հռոմեացիների կողմից: Բակուրին հաջորդել է կրկին Սոհեմոսը 164-185թ.:

Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger