суббота, 22 марта 2014 г.

Պատմություն 2

1. Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսում: Սահմաններն են արևելքից՝ Իրանական սարահարթ, արևմուտքից՝ Փոքր Ասիա թերակղզի, հյուսիսից՝ Կովկասյան լեռներ, իսկ հարավից՝ Միջագետք: 2. Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը Արարատն է 5165մ, հաջորդը Սիփանը՝ 4434մ: 3. Արագած - 4096մ, Կապուտ ջուղ - 3906մ: 4. Հայկական լեռնաշխարհի հյուսիս – արևմուտքից ձգվում են Ջավաղքի, Գուգարքի, Գեղամա, Արցախի լեռները: 5. Հայկական Պար լեռնաշղթան: 6. Հայկական Տավրոս լեռնաշղթան: Սևանա լիճ /Գեղամա ծով/, Վանա լիճ /Բզնունյաց ծով/, ՈՒրմիո լիճ /Կապուտան ծով/: Սևանա լիճ /Գեղամա ծով/ գտնվում է գեղամա լեռների միջև: Հայտնի է իր կղզիով որ ժամանակի ընթացքում ջրի մակարդակի իջեցման պատճառով վերածվեց թերակղզիի: Ձկնատեսակներից հայտնի է իշղանը, սիգը, կոհակ և այլն: Այժմյան Սևանի տարածքում է գտնվում Սևան ազգային պարկը: Վանա լիճ /Բզնունյաց ծով/ գտնվում է Վան քաղաքի դեպի արևմուտք: Հայտնի է իր 4 կղզիներով՜ Լի, Կտուց, Արտեմ, Աղթամար: Իր աղիության պատչառով ձկնատեսակներից հայտնի է միայն Տառեխը: Այն այժմ գտնվում է Թուրքիայի Տարածքում: ՈՒրմիո լիճ /Կապուտան ծով/ Գտնվում է Իրանական սարահարթի արևմուտքում: Ունի շատ կղզիներ և թերակղզիներ: Կենդանական աշխարհից հայտնի էր Քաբուդա անունով շանանման մի կենդանի սակայն հիմ այն գոյություն չունի լճի աղիության պատճառով: 7. Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավետ լեռներից, արևելյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկաց լեռներից և թափվում է Պարսից ծոց: 8. Արևմտյան Տիգրիսը սկիզբ է առնում Ծովք լճից, արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոս և Կորդվաց լեռների կազմած անկյունից: 9. Երասխ կամ Արաքս գետը սկիզբ է առնում Բյուրակն լեռներից, միանալով Կուրին թափվում է Կասպից ծով: Ճորոխ գետը սկիզբ է առնում Ճորոխի լեռնաշղթայի Չորմայրի գագաթից: 10. Մեծ Հայքի տարածքը կազմում է 311000քառ.կմ, փոքր Հայքը ուներ մոտ 80000քառ.կմ տարածք: 11. Ամենամեծ նահանգը Վասպուրականն էր, Վասպուրականը ուներ 35 գավառ: 12. Այրարատ նահանգում են գտնվել համարյա բոլոր մայրաքաղաքները՝Երվանդաշատը, Արմավիրը, Վաղարշապատը, Դվինը, Արտաշատը, Կարսը, Բագարանը, Անին և այժմ Երևանը: 13. Կիլիկիան գտնվում է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում կամ Փոքր ասիայի թերակղզիի՝ հարավ-արևելքում և տարածքը կազմում է 50 հազ. քառ. Կմ: 14. Գիտնականները սկսեցին զբաղվել լեզվական ընդհանուր խնդիրներով 18-19-րդ դարերում: 15. Հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը համարվում է Փոքր Ասիայի արևելյան մասը, Իրանական սարահարթի հյուսիս-արևմտյան, Հյուսիսային Միջագետքի հատվածը և Հայկական լեռնաշխարհը: 16. Մայր ժողովուրդ ասելով հասկանում ենք ներկայիս ժողովուրդների նախնիներին: 17. Նախահայրենիք ասելով հասկանում ենք այն տարածքները, որտեղ բնակեցվել են ներկայիս ժողովուրդների նախնինները: 18. Հայոց լեզուն անջատվել է հնդեվրոպական լեզվաընտանիքից 4-րդ հազարամյակի վերջին: 19. Հնդեվրոպական լեզուներից չեն տրոհվել հայերերնը, հունարենը և ալբաներենը: 20. Հնդեվրոպական լեզուներից չեն տրոհվել հայերերնը, հունարենը և ալբաներենը: 21. Հնդկացտանից արևմտյան եվրոպա: 22. Ա. Մովսես Խորենացու ավանդազրույցը: Բ. Հունամակեդոնական ինչ ավանդազրույց գիտեք: Ըստ Հունական ավանդազրույցի Յասոն անունով նավապետը իր նավով գալիս է Սև ծով՝Կոլխիդա, ոսկե գեղմի հետևից, ում նավում լինում Արմենիոս անունով մի մարդ, ով որոշում է մնալ Հայկական լեռնաշխարհում և ստեղծում է Արմենիա պետությունը: Ըստ աստվածաշնչի ավանդազրույցի, Նոյի իր որդիների՝ Հաբեթի, Քամի Սենի հետ իջնում է Արարատ լեռից ու հաստատվում Հայկական լեռնաշխարհում: Նոյը իր որդիներին է ժառանգում Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներ, Հաբեթի որդին՝ Թորգոմը ունենում է Հայկ անունով որդի, ում անունով էլ կոչվում է մեր երկիրը: Վրացական ավանդազրույցի համաձայն Թորգոմն ունեցել է ութ որդի: Որդիներից ամեն մեկը ստացել է Հայկական լեռնաշխարհից իր մասը, իսկ Հերոս անունով որդին ստանձնել է եղբայրներին պաշտպանելու պարտականությունը: 23. Հաբետ, Քամ, Սեմ: 24. Թորգոմը եղել է Հաբեթի որդին, ինչպես նաև Հայկ նահապետի հայրը: Նա հաստատվել է Հայկական լեռնաշխարհում, Եփրատ գետի վերին ավազանում: Նրա բնակավայրը կոչվել է Թորգոմի տուն, Հաբեթածին Թորգոմ և այլն: Բնակավայրը հիշատակվել է Ք.ա. 20-18-րդ դարերում: 25. 19-րդ դարի երկրորդ կեսին ի հայտ եկավ այն տեսակետը որ հայերը չեն առաջացել Հայկական լեռնաշխարհում: 26. Ըստ ավանդության Հայկ նահապետի անունից մենք կոչվեցինք հայ իսկ երկիրը Հայք Հայաստան: 27. Հայկ նահապետի ժառանգներից մեկի Արամ նահապետի անունից առաջացան Արմենիա և հայերի Արմեն անվանումները: Հայասա ցեղեր: 28. Ըստ Մովսես Խորենացու հաղորդած ավանդության Արամայիսը եղել է Արամանյակի որդին, Հայկ Նահապետի թոռը: Արամայիսը հորից ժառանգել է Արագածոտն կալվածքը, որտեղ կառուցել է նոր մայրաքաղաք որ կոչել է իր անունով՝Արմավիր: 29. Ըստ Մովսես Խորենացու հաղորդած ավանդության Արամանյակը եղել է Հայկ նահապետի որդին: Ըստ ավանդության նրա անունով է կոչվում Արագածը: 30. Ք.Ա. 23-րդ դարում:

Комментариев нет:

Отправить комментарий

Translate

Powered By Blogger