ի տարբերություն Սոկրատեսի, Պլատոնը զգայելի իրերի աշխարհի հետ մեկտեղ ընդունում է մտահասանելի էությունների աշխարհի գոյությունը,
այսինքն
ընդհանուր
հասկացություներին
վերագրում
է
օբյեկտիվորեն
գոյություն
ունենալու
հատկություն։
Եթե
զգայելի
աշխարհի
իրերն
առաջանում
և
ոչնչանում
են,
ապա
մտահասանելի
էություններն՝
անփոփոխ
են,
անշարժ
և
միշտ
նույնական
իրենք
իրենց։
Դրանք
գոյություն
ունեն
զգայելի
իրերից
առանձին
և
անկախ,
տարածությունից
և
ժամանակից
անդին՝
«ինչ-որ ճշմարտության
հովտում»։
Պլատոնի իդեալիզմը բարոյագիտական ուղղվածություն ունի։
Եթե
Սոկրատեսի
կարծիքով
ճշմարիտ
գիտելիքն
ընդհանուր
և
օբյեկտիվ
բարոյական
օրենքների
ճանաչողությունն
է,
ապա
ըստ
Պլատոնի,
էյդոսների
աշխարհը,
ողջ
գոյի
օրենքների,
սկզբունքների
և
կանոնների
աշխարհն
է։
Միաժաանակ
գեղեցկության,
բարու
և
ճշմարտության
այն
իդեալական
աշխարհն
է,
որին
պետք
է
ձգտի
մարդը։
Յուրաքանչյուր
կենդանի
գոյացություն
ձգտում
է
իրեն
դրսևորել
լիակատար
ձևով։
Ամբողջությամբ
արտահայտել
իր
էությունը,
ձգտում
է
իր
կեցության
ամբողջությանը։
Իսկ
կեցության
ամբողջականությունը,
ողջ
գոյի
գերագույն
վերջնանպատակը
բարձրագույն
իդեալը
բարիքն
է։
Պլատոնի
կարծիքով
բարիքը
էյդոսների
աշխարհի
թագուհին
է,
ողջ
գոյի
պատճառը
և
նպատակը։
Комментариев нет:
Отправить комментарий