ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ(մոտ 380, գ.Կողբ–450), հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական–եկեղացական գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից։ Մասնակցել է Աստվածաշնչի
և
այլ
երկերի
թարգմանությանը։
Եզնիկի
մասին
հիշատակում
են Կորյունը, Եղիշեն, Մովսես
Խորենացին։
Եզնիկ
Կողբացու
ածխատություններից
պահպանվել
է
«Եղծ
աղանդոց»–ը, հայ փիլիսոփայության
կարևոր
սկզբնաղբյուրներից
մեկը։
Եզնիկ
Կողբացին
հայ
փիլիսոփայության
մեջ
զարկ
է
տվել
պատրիստիկական–ջատագովական
ուղղությանը։
Հիմնականում
հետաքրքրվել
է
գոյաբանական
հարցերով,
մշակել
մոնիստական
փիլիսոփայական,
աստվածաբանական
ուսմունք։
Ըստ
նրա,
միակ
և
իրական
սուբստանցը
աստվածն
է՝
մշտնջենական,
ոչնով
չպայմանավորված,
բայց
ամեն
ինչի
պատճառը
հանդիսացող
էակը։
Այս
դիրքերից
նա
սուր
պայքար
է
մղել
քրիստոնեական
գաղափարախոսությունը
հակադրող
փիլիսոփայական
և
կրոնա–աղանդավորական
ուսմունքների
դեմ,
հերքել
է
հեթանոսական
աշխարհայացքը,
անտիկ
փիլիսոփաների
ուսմունքները
և
հատկապես
պարսից
զրվանականությունը։
Աղանդների
հերքման
և
քրիստոնեության
փիլիսոփայական
հիմնավորման
առնչությամբ
Եզնիկ
Կողբացին
արտահայտվում
է
նաև
անտիկ
փիլիսոփայական
ուսմունքների՝
հունական
պոլիթեիզմի,
ստորկյան
պանթեիզմի,
էպիկուրյան
աթեիզմի
դեմ,
քննադատում
զգայական
աշխարհի
առաջացման
մասին
Պլատոնի
ուսմունքը։
Ռացիոնալիզմի
դիրքերից
նա
ժխտում
է
սնահավատությունը,
ճակատագրապաշտությունը,
աստղագուշակությունը,
հեթանոսությունից
հավատալիքները։
Ըստ
նրա
աշխարհը
ճանաչվում
է
զգայության
ու
բանականության
միջոցով։
Զգայությամբ
մարդն
ընկալում
է
նյութական
աշխարհը,
բանականությամբ
սահմանում
է
այն
և
որոշում
իր
գորշողությունները,
վարվելակերպը։
Հետևաբար,
բանականությունը,
զգայության
համեմատությամբ
ճանաչողության
բարձր
ձև
է։
Սակայն,
զգայությունից
և
բանականությունից
բացի,
մարդուն
հատուկ
է
նաև
բնազդը։
Մտածելու
ունակությունը
կորցնելու
դեպքում
մարդը
բացառապես
գործում
է
բնազդով։
Եզնիկ
Կողբացին
պաշտպանել
է
չորս
տարրի
ուսմունքը.
ըստ
նրա,
բնությունը
կազմված
է
աստծու
ստեղծած
չորս
տարրերից՝
կրակից,
օդից,
ջրից
և
հողից։
Գիտության
պատմության
համար
կարևոր
նշանակություն
ունեն
Եզնիկ
Կողբացու
արտահայտած
մտքերը
բնագիտության
(ֆիզիկայի,
բժշկության
և
կենսաբանության)մասին
Комментариев нет:
Отправить комментарий