Մխիթար Գոշը 12-րդ դարի հայ առակագիր է: Նրաշնորհիվ է առակը մուտք գործել հայ գրականություն:Մ.Գոշը գիտնական է, մատենագիր, դավանաբան,առակագիր: Գոշի առակների ժողովածուն բաղկացած է190 առակից, ունի ուսուցողական նպատակ: Նրաառակներում գովաբանվել է առաքինությունը, ծաղրելթերությունները, հիմարությունները ու տգիտությունը,մերկացվել չարիքը, արդարացվել հայրենապատշպանկռիվը: Գոշը գրել է <<Դատաստանագիրք>> -ը որը ունիիրավաբանական մեծ նշանակություն: Ըստ Գոշիպետությունն ու եկեղեցին երկու հիմնասյուններ են որոնքպահում են ժողովրդին: Գոշի առակներում խիստարտահայտված են հասարակական, կենցաղայինխնդիրներ, դասակարգերի և խավերիպոխհարաբերություններ:
ՄԱՐԴԸ ԵՎ ԳԱԼԻԱՆՈՍԸ
Մի անգամ Գալիանոսը բանախոսություն էր կարդում մարմնի առողջության մասին, ասելով.
— Եթե մարդ զգույշ լինի ուտելու և խմելու մեջ, մեր բժշկության կարիքը չի զգա։
Այս լսելով, մի մարդ ո՛չ ուտում է և ո՛չ խմում։ Դրանից նա ծանր հիվանդանում է և թշնամանումԳալիանոսին: Իմանալով այդ, Գալիանոսն ասաց.
— Ո՜վ անմիտ մա՛րդ, չգիտե՞ս դու, որ մենք բնության արարիչը չենք, այլ օգնականը։ Ինչո՞ւչհասկացար խոսքիս իմաստը, որ ճիշտ վարվեիր։
Այս առակից հասկանում ենք որ պետք է կատարել իմաստունների և բժիշկների ասածը ևչմատնվել ծայրահեղության:
ՈՍԿԻՆ ԵՎ ՑՈՐԵՆԸ
Թագավորելու ժամանակ ոսկին պահանջում էր, որ բոլոր նյութերը գան երկրպագեն իրեն։ Նա իրանձը թագավոր էր կոչում, որովհետև թագավորի պատկեր կար վրան, ու դրանով գոռոզամտում էրարծաթագործների և ուրիշների վրա ևս:
Եվ բոլորն եկան, չեկավ միայն ցորենը, ասելով.
— Թո՛ղ նախ ինքը գա ինձ երկրպագելու։
Այս առակից ես սովորեցի, որ բոլոր նյութերը միանգամից չի կարելի մեծարել: Օրինակ սովիպատճառով խոնարհվում են ցորենի առաջ:
ԱՌՅՈԻԾԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ
Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.
— Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում,որ առողջանամ։
Պատասխանում են.
— Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։
Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքիմեջ ես ընկել։
Առակից հասկանում ենք, որ երկրի տիրակալները շահագործում են իրենց ժողովրդին, բայց տեղնեկած ժամանակ նրանց չեն պաշտպանում թշնամուց:
Комментариев нет:
Отправить комментарий