Վագոնախցիկի միփեղկ դուռը աղմուկով ու ճռնչյունով հետ գնաց:Ուղեվորները գիտեին,գալիս են ճամպրուկները ստուգելու:Թուրքական՝մաքսատան աշխատողները մանրազնին ստուգում էին զբոսաշրջիկների ճամպրուկները ու ուսապարկեր:Բոլորը կանգնած նայում էին՝սրտներում ինչ որ վախ,իսկ եթե հուշանվերներից մեկը անթույլատրելի համարեն:
- Մի դանդաղեք երիտասարդ,_ասաց կրկնակզակ Թուրք պաշտոնյան:
Ապա վերցնելով բանալին՝ինքը բացեց ճամպրուկը:Կապարիչը բարցրացրեց ու,նրա հոնքերը վեր թռան,թարթիչները թռթռացին,աչքերը չռվեցին ու քիչ էր մնում դուրս պոռթկային ակնակապիճներից:Շրջապատի մարդիկ՝տատամսած իրար նայեցին:Ճամպրուկն ամբողչությամբ մարդկային ոսկորներով էր լցված:
Վանեցի Գեվորգի թոռը՝Միհրանը պապի աճյուն էր տեղափոխում Հայաստան:
Երբ տուն հասավ տատը պատից իջեցրեց նախշուն գորգը,պարկի պարունակությունը դատարկեց վրան ու չկարողացավ փղծկոցը զսպել:Լալիս էր՝ մխկտալով:Անթեղված մոխիր էր, որ բոցկլտաց նոր թափով:
Комментариев нет:
Отправить комментарий